ԲՊՀ-ում կկազմակերպվի «Չինարենի միջբուհական օլիմպիադան»
14.04.2022

Չինարեն ուսումնասիող սիրելի՜ ուսանողներ,

Հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ԲՊՀ Ասիական լեզուների գիտաուսումնական կենտրոնի կողմից Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Չինարենի միջբուհական օլիմպիադային», որը տեղի կունենա Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում՝ սույն թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 10։30-ին։

Սիրով տեղեկացնում ենք, որ օլիմպիադային կարող են մասնակցել ՀՀ բուհերի բակալավրիատի չինարեն ուսումնասիրող բոլոր ուսանողները, ովքեր ունեն առնվազն HSK 3 մակարդակին համապատասխան գիտելիքներ։ Մասնակիցը պետք է կրթություն ստացած չլինի Չինաստանում։ Եթե դուք սիրում եք չինական մշակույթը և ցանկություն ունեք ստուգելու ուսումնառության ընթացքում ձեռք բերած չինարենի գիտելիքները, ապա լրացրեք մասնակցության հայտը:

Մանրամասների համար զանգահարեք 060830111 (256) հեռախոսահամարով։ Օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով (թեստավորման տևողությունը՝ 100 րոպե)։ Մասնակցության վճարը՝ 2000 ՀՀ դրամ։ Վճարումը կատարել ID բանկի 11815000773000 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «Չինարենի օլիմպիադա»։

*Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի ապրիլի 25-ը asianlanguages.bsuchair19@gmail.com էլ.փոստի հասցեին ուղարկել՝

  1. Մասնակցության դիմում-հայտը (ներբեռնեք այստեղից):
  2. Անձը հաստատող փաստաթուղթը:
  3. Ուսանողական տոմսը կամ տեղեկանք դեկանատից:
  4. Վճարման կտրոնը:

Օլիմպիադայի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության սերտիֆիկատ, իսկ լավագույն արդյունքը ցուցաբերած ուսանողները՝ մրցանակներ։

Լրացրո՛ւ տվյալներդ և սպասի՛ր մասնակցությունդ հաստատող էլեկտրոնային նամակին: Սիրով սպասում ենք ձեզ։