Արի՛ Բրյուսով, սովորի՛ր Զբոսաշրջություն
13.04.2022

Սիրելի՛ դիմորդ,

ԲՊՀ-ում դու կարող ես ընտրել Զբոսաշրջություն մասնագիտությունը, և քեզ կդասավանդեն զբոսաշրջության ոլորտի առաջատար և հմուտ մասնագետները։ Միաժամանակ կուսումնասիրես նաև 2 օտար լեզու։ Կունենաս գործնական դասեր և ձեռք կբերես պրակտիկ հմտություններ առաջատար տուրիստական կազմակերպություններում, տուրիզմի կառավարման պետական մարմիններում, թանգարաններում և զբոսաշրջիկների սպասարկման այլ ընկերություններում:


Զբոսաշրջության բաժինը քեզ հնարավորություն է տալու սովորել

⇒ տուրգործակալական ծառայություն
⇒ տուրօպերատորական գործ
⇒ զբոսավարություն
⇒ անիմացիայի կազմակերպում
⇒ միջոցառումների կազմակերպում և այլն։


Կարող ես սովորել մի քանի օտար լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, ռուսերեն, պարսկերեն, չինարեն
և այլ լեզուներ:


Ավարտելով զբոսաշրջության բաժինը դու կաշխատես՝

⇒տուրիզմի կառավարման պետական մարմիններում
⇒ տուրգործակալական ծառայություններում
⇒ տուրօպերատորական ընկերություններում
⇒ թանգարաններում և մշակութային այլ օջախներում։


Դու հնարավորություն կունենաս մասնակցելու ուսանողական շարժունության և փոխանակման ծրագրերին և ուսումնառել ԲՊՀ գործընկեր արտասահմանյան համալսարաններում։
Ամենակարևորը՝ քեզ կդասավանդեն զբոսաշրջության ոլորտի լավագույն մասնագետները։
2022-2023 թթ․ ընդունելությունը կկազմակերպվի հետևյալ առարկաների քննություններով՝ Հայոց լեզու (գ) և Օտար լեզու (գ) կամ մաթեմատիկա:


Մենք սպասում ենք Քեզ: