Արի՛ Բրյուսով, սովորի՛ր Մասնագիտական մանկավարժություն
13.04.2022

Սիրելի՛ դիմորդ, 

#Արի_ԲՊՀ և սովորիր «Մասնագիտական մանկավարժություն»՝ Ռուսաց լեզու և գրականություն, Անգլերեն լեզու և գրականություն, Գերմաներեն լեզու և գրականություն, Ֆրանսերեն լեզու և գրականություն: Այս հետաքրքիր և պահանջված կրթական ծրագիրը քեզ կօգնի դառնալ օտար լեզվի մասնագետ և դասավանդել տարբեր օտար լեզուներ:

Կրթական ծրագիրը քեզ հնարավորություն կտա սովորել քո նախընտրած լեզուն և գրականությունը՝ ձեռք բերելով դասավանդելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ:

Ուսումնառության ընթացքում դու կշփվես փորձառու մասնագետների հետ (դոկտորներ, պրոֆեսորներ, մանկավարժական և հոգեբանական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ), մասնագիտական խորհուրդներ ստանալ նրանցից, համագործակցել նրանց հետ, մասնակցել համատեղ սեմինարների, գիտաժողովների, ինչպես նաև օգտվել հարուստ գրականությունից:

Որպես երկրորդ օտար լեզու կարող ես ընտրել

⇒ անգլերեն

⇒ ֆրանսերեն

⇒ գերմաներեն

⇒ իտալերեն

⇒ չինարեն

⇒ թուրքերեն և այլ լեզուներ։

Սիրելի՛ դիմորդ, 2022-2023 թթ․ ընդունելությունը կկազմակերպվի Հլ (գ) և Օտլ (գ) առարկաների քննություններով:

 Հայտերն ընդունվում են ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը:

Մենք սպասում ենք քեզ:

#Բրյուսովը_սեր_է_Brusov_University

#Դիմորդ_Applicant_2022_2023