«Վիլյամ Սարոյանի կերպարը միջմշակութային տիրույթում» թեմայով գիտական սեմինար
23.04.2024

Հարգելի՛ դասախոսներ և ուսանողներ,

Ս․ թ․ ապրիլի 26-ին՝ ժ. 13:30-ին, Լեզվաբանության ամբիոնը անցկացնում է գիտական սեմինար: Դասախոսություն կկարդա Միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Գասպարյանը: Դասախոսության թեման է՝ «Վիլյամ Սարոյանի կերպարը միջմշակութային տիրույթում»: Գիտասեմինարը տեղի կունենա ԲՊՀ 1-ին մասնաշենքի նիստերի դահլիճում:

Սիրով սպասում ենք բոլորին: