·Որոշել տերմինաբանությունը և տեքստերը փոխադրել անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն միջմշակութային հաղորդակցության բազմապիսի իրադրություններում,
·Բանավոր թարգմանել տեքստերը հայերեն/օտար լեզու՝ գործածելով քերականական, բառապաշարային, ինչպես նաև աղբյուր և թիրախ լեզուների ոճական առանձնահատկությունների մասին գիտելիքները՝ հասկանալի հաղորդակցություն ապահովելու տվյալ լսարանի համար,
·Հատկորոշել և կիրառել թարգմանության համապատասխան մեթոդները՝ տեքստի բովանդակության նույնարժեք փոխանցման համար,
·Հավաքել բնագրում ներկայացված մշակութային և հասարակական երևույթների մասին տեղեկատվությունը և օգտագործել այն թարգմանական խնդիրներ լուծելիս,
·Դրսևորել առաջնորդին բնորոշ հատկանիշներ և կազմակերպչական կարողություններ թիմային թարգմանական նախագծերի իրականացման ժամանակ,
·Հանդես գալ անհատապես թարգմանչական գործունեությանն առնչվող տարբեր գործառույթներով (տեխնիկական կամ գրական թարգմանիչ, խմբագիր, սրբագրիչ, ստուգող, հաջորդական թարգմանիչ և այլն),
·Կիրառել թարգմանությունը դյուրացնող տեխնոլոգիական և օժանդակ միջոցներ թարգմանչական գործունեության ընթացքում,
·Անգլերեն և հայերեն հաղորդակցվել տարբեր մասնագիտական և ոչ մասնագիտական իրադրություններում,
·Լուծել թարգմանական և հաղորդակցական խնդիրներ՝ մանագիտական էթիկային համապատասխան,
·Վերլուծել լեզվի, հաղորդակցության և թարգմանության տեսական դրույթները և եզրահանգումներ անել՝ գոյություն ունեցող թարգմանությունները գնահատող ինքնուրույն հետազոտական աշխատանքի շրջանակներում,
·Փոխադրել թարգմանական/ հաղորդակցական կարողությունները նեղ մասնագիտական հաղորդակցության ոլորտներ՝ իրենց բնորոշ տերմինաբանությամբ և կառույցներով,
·Մասնագիտական զարգացման ընթացքում ինքնուրույն հարմարվել տարբեր ոլորտներում թարգմանական գործունեությանը։
|