«Քաղաքագիտություն» բակալավրի ծրագիր
Ծրագրի անվանումը՝ Քաղաքագիտության բակալավրական կրթական ծրագիր
Շնորհվող աստիճանը՝ քաղաքագիտության բակալավր
Ծրագիրը մշակող թողարկող ամբիոն ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոն
ՈԱՇ մակարդակ՝ Մակարդակ 6
Պահանջվող ընդհանուր կրեդիտները՝ 240
Ծրագրի տևողությունը՝ 4 տարի
Դասավանդման լեզուն (ները)՝ հայերեն, որոշ առարկաներ՝ անգլերեն կամ ռուսերեն
Ակադեմիական տարվա սկիզբ՝ սեպտեմբերի առաջին շաբաթ
Ավարտական պահանջները՝ ավարտական աշխատանքի պաշտպանություն
Հետագա ուսումնառության հնարավորությունները՝ ՈԱՇ մակարդակ 7՝ մագիստրոս
Ծրագրի ուսումնառության ձևերը՝ Այս ծրագիրը կիրառելի է առկա ուսուցմամբ բակալավրական կրթության համար
Ընդունելության պայմաններ՝ Ծրագրի դիմորդները պետք է ունենան միջնակարգ կրթություն կամ բակալավրի որակավորում
Ծրագրի վերջնարդյունքները՝
Քաղաքագիտության բակալավրի կրթություն ստացած շրջանավարտը պետք է
- Յուրացրած լինի քաղաքագիտության հայեցակարգային հիմունքները, քաղաքագիտական տեսությունները,
- Կարողանա այդ տեսությունների սկզբունքները բացահայտել երևույթների ու իրադարձությունների կոնկրետ դրսևորումների համար,
- Կարողանա ճշգրիտ ձևակերպել ուսումնասիրության խնդիրները,
- Կարողանա քննադատաբար վերլուծել մասնագիտական տեքստերը, բացահայտել դրանցից բխող օրինաչափությունները,
- Իմանա վերլուծության հիմնական մեթոդները,
- Կարողանա ինքնուրույն կառուցել ուսումնասիրության պլան և տիրապետի դրա իրականացման հմտություններին,
- Կարողանա ինքնուրույն որոնել և գտնել ուսումնասիրության համար անհրաժեշտ գրականություն:
Շրջանավարտը նաև պետք է
ա/ կարողանա ինքնուրույն վերլուծել արտաքին և ներքին քաղաքական գործընթացները,
բ/ իմանա պետական կառույցների ու միջազգային կազմակերպությունների գործունեության հիմնական սկզբունքները,
գ/ կարողանա հաստատել և զարգացնել կապեր միջազգային կազմակերպությունների հետ,
դ/ կարողանա ինքնուրույն հետևել տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, ընտրել տեղեկատվական աղբյուրներ, վերլուծել դրանք և ձեռք բերել նոր գիտելիքներ,
ե/ տիրապետի բանակցությունների անցկացման հիմնական սկզբունքներին,
զ/ կարողանա հանրային շփումները կառուցել ժղովրդավարական սկզբունքների հիման վրա և հարգել մարդու իրավունքների հիմնարար արժեքները,
է/ կարողանա առաջադրել նոր գաղափարներ ու մոտեցումներ, խնդիրների լուծման ժամանակ դրսևորել ստեղծագործական մոտեցում,
ը/ տիրապետի կոլեկտիվում արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների:
Գործատուների քարտեզագրում՝
«Քաղաքագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտների գործատուները կարող են լինել՝
ՀՀ կառավարությունը,
ՀՀ նախագահի աշխատակազմը,
ՀՀ Ազգային ժողովը,
ՀՀ սահմանադրական դատարանը,
ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, կրթության և գիտության նախարարությունները և դրանց ենթական կառույցները /դեսպանություններ, ներկայացուցչություններ, Գիտության պետական կոմիտե, բարձրագույն որակավորման կոմիտե և այլն/,
Միջազգային կազմակերպություններ,
Հետազոտական կենտրոններ,
Բարձրագույն ուսումնական հաստատություններ,
Կուսակցություններ,
Հասարակական կազմակերպություններ և այլն:
Ուսման տևողությունը՝ 4 տարի
Ուսման վարձը՝ 550 000 AMD