Ա. Մասնագիտական գիտելիք և իմացություն
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
1.Ներկայացնելու մանկավարժական տեսությունների զարգացման պատմությունը, կրթության հիմնական հասկացությունները, հայեցակարգերը, կրթական համակարգերի զարգացման փուլերը, կրթության որակի չափորոշիչները:
2.Նկարագրելու երեխայի և մեծահասակի, որպես սուբյեկտի, հոգեբանական գործունեության առանձնահատկությունները և սոցիալականացման օրինաչափությունները:
3.Բացատրելու հոգեբանամանկավարժական գիտելիքների տարածման մեթոդները:
4.Ներկայացնելու անձի սոցիալականացման օրինաչափությունները և հաղորդակցման ձևերը:
5.Ներկայացնելու լեզվաբանական տեսությունները և արդի լեզվակրթության քաղաքականության հիմնախնդիրները:
Բ. Գործնական մասնագիտական կարողություններ
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
1.Կառավարելու /նախագծելու, կառուցելու, իրականացնելու և գնահատելու/ սեփական մասնագիտական գործունեությունը:
2.Գիտակցելու առողջությունն իբրև արժեք, տիրապետելու առողջ ապրելակերպին, առողջության պահպանման գիտելիքներին ու կարողություններին:
3.Կազմակերպելու դասավանդողի և ուսումնառողի համատեղ գործունեությունը՝ ապահովելով սուբյեկտ-սուբյեկտային փոխհարաբերությունների կառուցումը, խորհրդատվության կիրառումը ուսումնադաստիարակչական գործընթացում:
4.Կիրառելու կրթության բնագավառում հետազոտությունների իրականացման վերաբերյալ փորձարարական տվյալների հավաքագրման և մշակման տեխնոլոգիաներ:
5.Իրականացնելու հետադարձ կապ / դասավանդող-ուսումնառող, ուսումնառող- դասավանդող/:
6.Ընդունելու որոշումներ տարբեր մարտահրավերների ժամանակ և դրանց համար պատասխանատու լինել:
7.Կիրառելու մանկավարժական և ՏՀ տեխնոլոգիաներ օտար լեզվի դասավանդման գործընթացում:
Գ. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
1.Քննադատաբար վերլուծելու և վերակառուցելու կրթության գործընթացը:
2.Կիրառելու տարբեր ոլորտներում ձեռք բերված գիտելիքները:
3.Կիրառելու տարբերակման և անհատականացման սկզբունքը ուսուցման գործընթացում:
4.Համագործակցելու իր գործընկերների հետ:
5.Մասնակցելու մասնագիտական միավորումների աշխատանքներին:
|