· Իմանալ ՏՏ հիմնական հասկացություններին, լեզվաբանության տեսությունները և լեզվաբանական հետազոտության մեթոդները
· Տիրապետել հիմնական տեղեկատվական և լեզվաբանական տվյալների բազաները (լեզվաբանական կորպուսներ) և տեղեկատվական-որոնողական համակարգերը և դրանց հետ աշխատելու հիմնական մեթոդները
· Կիրառել լեզվաբանական կորպուսների, լեզուների մեքենական ուսուցման, մեքենական թարգմանության և էլեկտրոնային բառարանագրության հասկացությունները և ընդհանուր սկզբունքները
· Գործածել գիտական խնդիրների վերլուծության գործիքները և դրանց կիրառման հնարավորությունները տարբեր լեզուների փաստական նյութերում
· Նկարագրել մասնագիտական ոլորտի տարբեր տեսությունները և դրանց ընդհանրություններն ու տարբերությունները
· Աշխատել տվյալների և լեզվանյութի մշակման տեղեկատվական տեխնոլոգիաներով և կիրառել վիճակագրական և հետազոտական օբյեկտների մոդելավորման մեթոդները
· Կանխատեսել վեբ տեխնոլոգիաների զարգացումը և տիրապետել ծրագրավորման հիմունքներին և որոնողական համակարգերի օպտիմալացման սկզբունքներին,
· Մշակել լեզվաբանական հետազոտությունների համակարգչային գործիքներ և լեզվական հավելվածներ՝ տեղեկատվական և լեզվական տվյալների բազաների ստեղծման և տարբեր լեզուների փաստական նյութերի վերլուծության համար
· Կիրառել վեբ էջերում տեղեկատվության մշակման, նույնացման և ներկայացման նշագրման լեզուների ընտրության և կիրառման սկզբունքները
· Իրականացնել խոսքի ավտոմատ սինթեզի, ճանաչման և ընկալման, ավտոմատացված թարգմանության և բառարանագիտական տեղեկատվության մշակման համակարգերի ստեղծման համակարգերով աշխատանքներ,
· Կատարել նեղ մասնագիտական և տեխնիկական թարգմանություններ, տեխնիկական տեքստի շարադրանք:
· Մասնագիտական զարգացման ընթացքում ինքնուրույն հարմարվել տարբեր ոլորտներում մասնագիտական գործունեությանը։
|