«Լեզվաբանություն» բակալավրի ծրագիր

Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը

Լեզվաբանություն

 «Անգլերեն»

 «Ֆրանսերեն»

 «Գերմաներեն»

 «Իտալերեն»

 «Ռուսերեն»

Ծրագրի հակիրճ նկարագրությունը

 

«Լեզվաբանություն» բակալավրիական ծրագիրն ուսանողներին տեսական գիտելիքներ է հաղորդում լեզվաբանության տարբեր գիտակարգերի ոլորտում, ծանոթացնում երկրագիտական և լեզվամշակութաբանական իրողություններին  և հնարավորություն տալիս մասնագիտական մակարդակով տիրապետել անգլերենին և ստացած գիտելիքները կիրառել գործնական աշխատանքում: Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել լեզվաբանի որակավորմամբ,   օտար լեզվի՝ C1 մակարդակի իմացությամբ մասնագետ, որը կցուցաբերի իր մասնագիտության շրջանակում անհրաժեշտ տեսական խոր գիտելիքներ և այդ գիտելիքները գործնականւոմ կիրառելու կարողություններ, ինչպես նաև այնպիսի փոխանցելի հմտություններ, ինչպիսիք են վերլուծական, քննադատական և ստեղծագործական մտածողությունը:   

Գործնական օտար լեզվի դասավանդումը զուգորդվում է բազմաթիվ տեսական առարկաներով,  միմյանց լրացնող մի շարք մասնագիտական դասընթացներով, որոնք հնարավորություն են տալիս լեզվական միջավայրի բացակայության պայմաններում պատրաստել բարձրակարգ մասնագետներ:

Ծրագրի դասընթացների նկարագրերը հասանելի են այստեղ.

ՈԱՇ մակարդակ/ Աստիճան

Մակարդակ 6/բակալավրի աստիճան

Տևողությունը

 Առկա ուսուցում՝ 4 տարի

Հեռակա ուսուցում՝ 5 տարի

Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)

240 ECTS  կրեդիտ

Դասավանդման լեզուն (ները)

Օտար լեզու և հայերեն

Ակադեմիական տարվա սկիզբ

Սեպտեմբերի առաջին շաբաթը (առկա)

Նոյեմբերի երկրորդ շաբաթը (հեռակա)

Ուսուցման ձևը

Առկա/հեռակա

Ընդունելության պայմաններ

Ըստ ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատու­թյունների ընդունելության  կարգի։ Ընդունելության քննությունների ցանկ՝

Ø Օտար լեզու (գրավոր)

Ø Օտար լեզու (բանավոր)

Ø Հայոց լեզու (գրավոր)

Ավարտական պահանջները

Ավարտական աշխատանքի պաշտպանություն

Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)

·Ցուցաբերել իր մասնագիտության (Լեզվաբանություն) բնագավառում տեսական խորը գիտելիքներ, լեզվի համակարգի և լեզվաբանական հասկացությունների իմացություն, լեզվաբանության միջգիտակարգային հարաբերությունների իմացություն:

·Ճանաչել և տարբերակել ուսումնասիրվող օտար լեզվի բառապաշարային, հնչյունական, քերականական, ոճական և գործաբանական առանձնահատկությունները: 

·Ցուցաբերել ուսումնասիրվող լեզվի, աշխարհի լեզվական պատկերի և լեզվի ու մշակույթի փոխհարաբերակցության մասին գիտելիք: 

·Գնահատել և համադրել լեզվաբանություն գիտակարգի, ինչպես նաև դրան հարակից գիտակարգերի առկա ուսմունքները և զարգացման միտումները: 

·Հավաքել լեզվաբանական խնդիրների շուրջ տեսական և գործնական նյութ` օգտվելով տարբեր աղբյուրներից (համացանցային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական գրականություն և այլն): 

·Կիրառել լեզվաբանական վերլուծության (համեմատական և զուգադրական վերլուծություն, լեզվաոճական վերլուծություն, բառակազմական վերլուծություն, բաղադրիչային վերլուծություն և այլն ), ինչպես նաև գիտական վերլուծության մի շարք այլ մեթոդներ (վիճակագրական, ինդուկտիվ և դեդուկտիվ վերլուծություն)` հավաքված լեզվական նյութը քննադատորեն վերլուծելու նպատակով: 

·Ցուցաբերել օտար լեզվի իմացության (ընթերցանություն, ունկնդրում, բանավոր և գրավոր խոսք) C1 մակարդակ` ըստ Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի: 

·Ազատ հաղորդակցվել օտար լեզվով, բանավոր և գրավոր, միջմշակութային միջավայրում, առօրյա և պաշտոնական իրադրություններում` արտահայտելով կարծիքը մասնագիտական և ոչ մասնագիտական բանավեճերի և քննարկումների ընթացքում: 

·Տիրապետել մի շարք փոխանցելի հմտությունների, ինչպիսիք են քննադատական և ստեղծագործական մտածողությունը, հաղորդակցման (ներառյալ միջմշակութային հաղորդակցման) հմտությունները, թիմային աշխատանքի և կազմակերպչական հմտությունները: 

·Տիրապետել ՏՏ հմտությունների, աշխատել հիմնական համակարգչային ծրագրերով MS Office (Access, Excel, Power Point, Word), իրականացնել PPT ներկայացումներ, տիրապետել կորպուսային լեզվաբանության տվյալների հետ աշխատելու, MLA ոճով գիտական հետազոտություններ իրականացնելու հմտություններին և այլն: 

·Օգտագործել ձեռք բերված գիտելիքները և հմտությունները հետագա կրթությունը կամ ինքնակրթությունը կազմակերպելու, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ լինելու համար: 

·Ընկալել սեփական մասնագիտական գործունեությունը որպես ընդհանրական մշակութային գործընթացի բաղկացուցիչ, կիրառել մշակույթի մասին ստացած գիտելիքը՝ կոնկրետ մասնագիտական ոլորտում: 

·Ցուցաբերել ակադեմիական գրագրության, ակադեմիական ազնվության նորմերի և սկզբունքների իմացություն և կիրառում:

Հետագա ուսումնառության հնարավորությունները

ՈԱՇ մակարդակ 7՝ մագիստրոս

Աշխատանքի հնարավորությունները

  • Խմբագրություններ
  • Հրատարակչություններ
  • Տեղեկատվական գործակալություններ
  • Գովազդային գործակալություններ
  • Պետական ու կառավարման բարձրագույն մարմիններ (նախարարություններ, բանկեր, միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ)
  • Դիվանագիտական ծառայության մարմիններ (Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության դեսպանություններ, հյուպատոսական հիմնարկներ)

Ուսման վարձը

Առկա՝ 500 000 AMD

Հեռակա՝ 360 000 AMD