Կամավորական գործողություններ

Կամավորությունը մարդասիրական գործողություն է, որը ստանում է կամավորական չվճարվող աշխատանքի ձև մինչև երկու ամիս տևողությամբ: Այն երիտասարդներին ապահովում է համայնքի ընդհանուր օգուտի համար կատարվող մարդասիրական գործողությունների ու կազմակերպության ամենօրյա աշխատանքների մեջ ներգրավվելու հնարավորությամբ: Լինելով մարդասիրությունը խթանող առաջին գործիքներից մեկը՝ կամավորությունն օգնում է հաղթահարել կարևոր հասարակական մարտահրավերներ և ուղղված է տեղական համայնքների կարիքներին: Այն նաև հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել օգտակար հմտություններ և կարողություններ իրենց անձնական, կրթական, սոցիալական, քաղաքացիական և մասնագիտական զարգացման համար, այդպիսով բարելավելով իրենց աշխատունակությունն ու ակտիվ քաղաքացիությունը:

Կամավորությունը կարող է իրականացվել բազում ոլորտներում, ինչպիսիք են՝ շրջակա միջավայրի պահպանումը, կլիմայական փոփոխությունները և սոցիալական ներառականությունը: Այն չի ներառում ֆորմալ կրթության, պարտադիր ուսուցման և անվտանգության նկատառումներով իրականացվող դասընթացների ուսումնական ծրագրեր և չպետք է ազդի աշխատաշուկայի վրա:

Կամավորության ծրագրերը պետք է մշակված լինեն ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության հարուստ փորձի համատեքստում, որը կզարգացնի երիտասարդների կարողություններն ու հմտությունները: Դրանք չպետք է փոխարինեն պրակտիկաներին կամ աշխատատեղերին և պետք է հիմնված լինեն կամավորության համաձայնագրի վրա:

Երիտասարդական կազմակերպություններն ու երիտասարդները Արևելյան Եվրոպայից ու Կովկասից կարող են մասնակցել հետևյալ գործողություններին՝

Անհատական կամավորությունը 2 ամսից մինչև 12 ամիս տևողությամբ լրիվ դրույքով չվճարվող գործողություն է: Մարդասիրական գործողության այս տեսակը երիտասարդներին հնարավորություն է տալիս մասնակցել կազմակերպության ամենօրյա աշխատանքին՝ առավելագույն օգուտ տալով այն համայնքին, որտեղ անցկացվում են աշխատանքները: Պատշաճ կերպով արդարացված դեպքերում՝ մասնավորապես սահմանափակ հնարավորություններով երիտասարդների մասնակցությունը խրախուսելու համար, 2 շաբաթից մինչև 2 ամիս տևողությամբ կամավորական աշխատանքներ են իրականացվում:

Թիմային կամավորությունը այնպիսի մարդասիրական գործողություն է, որը թույլ է տալիս առնվազն 2 տարբեր երկրներից 10-40 մասնակիցներին կամավորությամբ զբաղվել 2 շաբաթից մինչև 2 ամիս ժամկետով: Այսպիսի մարդասիրական գործողությունները՝ մասնավորապես կարող են նպաստել Եվրոպական համերաշխության կորպուսում սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների ներառականությանը: Կամավորների առնվազն քառորդը պետք է լինի արտասահմանից: Անկախ կարճ ժամկետներից ՝այս գործողությունները կարևոր կլինեն և՛ անհատների և՛ այս ծառայությունից օգտվող համայնքների համար: 

Վ Բրյուսովի անվան պետական համալսարանը հանդիսանում է հյուրընկալող կազմակերպություն։ Ծրագիրը համալսարանում համակարգում է Կարիերայի կենտրոնը։ 

Վ Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների միավորում ՀԿ-ն հանդիսանում է աջակցող կազմակերպություն։ 

Սենյակ՝ 5/1 (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք)
Հեռ. ՝ (+37460) 830111 (ներքին 291)
Էլ հասցե՝ levon.babamyan@gmail.com
Ծրագրի համակարգող՝ Լևոն Բաբամյան