Հանրային կապերի և լրատվության բաժին

Նպատակը

Բարձրացնել ԲՊՀ-ի հասարակական պատասխանատվությունը և ապահովել գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ընդլայնել ԲՊՀ-ի ներդրումը հասարակությանը մատուցվող ծառայություններում գիտելիքի հաղորդման, ստեղծման և տարածման միջոցով, ապահովել բուհի գործունեության վերաբերյալ հասարակության լայն շրջանակների իրազեկումը՝ իրականացնելով ԲՊՀ-ի տեղեկատվական և քարոզչական քաղաքականություն:

Գործառույթները

  • պլանավորել, կազմակերպել, համակարգել և մշտադիտարկել ԶԼՄ-ների, ՀԿ-ների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ ԲՊՀ տեղեկատվության փոխանակման և համագործակցության գործընթացները,
  • վերլուծել լրատվամիջոցներում ԲՊՀ-ի, կրթության և գիտության ոլորտների խնդիրների մասին հրապարակված և հեռարձակված նյութերը, ներկայացնել դրանք ԲՊՀ-ի ղեկավարությանը և ապահովել համապատասխան ընթացք,
  • մասնագիտական աշխատանքներ կատարել համալսարանի մասին հանրային կարծիքի ու դրական վարկանիշի ձևավորման ուղղությամբ,
  • նպաստել ԲՊՀ-ի տեղեկատվության տարածման աշխատանքներին և տպագիր նյութերի մշակմանը (պաշտոնաթերթ, տեղեկատվական թերթիկներ, գրքույկներ, բացիկներ և այլ նյութեր),
  • ապահովել ԲՊՀ-ի համացանցային կայքի բովանդակային թարմացումը և առցանց հետադարձ կապը,
  • ստեղծել և տարածել ԲՊՀ-ի մասին տեսաձայնագրություններ,
  • իրականացնել տպագիր և էլեկտրոնային նյութերի արխիվացումը:

 

 
Հանրային կապերի և լրատվության բաժնի պետ՝ Աննա Այվազյան
Հեռ՝ (+374 10) 522 020 (2-31)
Էլ. փոստ` anna.ayvazyana@bryusov.am
 
Աշխատակազմ

 

Հանրային կապերի և լրատվության բաժնի պետ`
Աննա Այվազյան

Կայքերի սպասարկող՝
Արմեն Խչեյան

Էլ. փոստ`askhcheyan@bryusov.am