Շրջանավարտների միավորման գործունեությունը և նպատակները

2007 թվականին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում բացվեց Շրջանավարտների միավորում: Միավորման հիմնական նպատակն է ԲՊՀ-ի շրջանավարտների և բուհի միջև ստեղծել սերտ կապեր և շարունակաբար ամրապնդել դրանք:

Միավորումն ունի անդամ, աջակից և պատվավոր անդամներ: Միավորման անդամ կարող են դառնալ ԲՊՀ-ի շրջանավարտները, համալսարանում աշխատող կամ առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ քաղաքացիները, համալսարանին սատարելու ցանկություն ունեցող ՀՀ կամ օտարերկյա քաղաքացիները, որոնք ցանկանում են մասնակցել նրա գործունեությանը: 
Աջակից անդամ կարող է լինել այն անձը, որը համալսարանի շրջանավարտ չէ, բայց ցանկանում է օժանդակել և օգնություն ցույց տալ համալսարանի կրթագիտական ծրագրերի իրականացմանը: Միավորման պատվավոր անդամ կարող է դառնալ այն անձը, որը զգալի մտավոր, խորհրդատվական, բարոյական, նյութական կամ այլ օգնություն է ցուցաբերում միավորմանը: 

Շրջանավարտների միավորման նպատակներն են՝    

  • ամրապնդել բուհի և շրջանավարտների միջև շարունակական կապը,
  • նպաստել ԲՊՀ-ում կրթական և գիտական ծրագրերի իրականացմանը,
  • քննարկել ԲՊՀ շրջանավարտներին հուզող հարցերը,
  • իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում ՀՀ և արտերկրի նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ,
  • քաջալերել շնորհալի երիտասարդներին և երիտասարդ մասնագետներին:

Շրջանավարտների միավորման գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • տարբեր ֆակուլտետների ուսանողների միջև ընկերական հարաբերությունների և համագործակցության հաստատում, համալսարանի շրջանավարտների զբաղվածության խթանում,
  • համալսարանի նյութատեխնիկական հիմքի ամրապնդում,
  • անհրաժեշտ պայմանների ստեղծում` շրջանավարտների, ուսանողների և դասախոսների մասնագիտական մակարդակի բարձրացման նպատակով,
  • մասնակցություն ուսումնամեթոդական գրականության, ինչպես նաև գրադարանի համար պարբերական հրատարակումների ձեռքբերման գործընթացում,
  • մի շարք տարբեր սեմինարների, գործնական պարապմունքների և դասընթացների միջոցով ուսանողների և շրջանավարտների ինքնահաստատմանն ուղղված ծրագրերի աջակցում,
  • գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող ուսանողների քաջալերում,
  • տարբեր աշխատանքների ցուցադրում միջազգային ցուցահանդեսներում և մրցույթներում,
  • տարբեր կազմակերպությունների կողմից ֆինանսական աջակցության ապահովում,
  • շրջանավարտների տվյալների բազայի ստեղծում,
  • համալսարանում մասնագիտական աշխատանքների խթանում, գործընկերների հետ համագործակցում` տաղանդավոր երիտասարդներին կրթական համակարգի մեջ ներգրավելու նպատակով,
  • ուսանողական մրցումների, մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպում,
  • բարեգործական ծրագրերի մշակում և իրականացում:


ԲՊՀ շրջանավարտները կարող են դառնալ Շրջանավարտների միավորման անդամ՝ լրացնելով  օնլայն դիմումը։ Անդամակցելով Շրջանավարտների միավորմանը՝ շրջանավարտները կարող են ստանալ տեղեկատվություն ԲՊՀ-ի և միավորման մասին, համալսարանի և միավորման ընթացիկ ծրագրերի և միջոցառումների մասին, ինչպես նաև միավորման  կողմից կազմակերպվող միջոցառումների, թրեյնինգների և սեմինարների, Հայաստանում և արտերկրում առկա թափուր աշխատատեղերի, կամավորակական հնարավորությունների, երիտասարդական ծրագրերի, ինթերնշիփերի, կրթաթոշակների և ավելիի մասին։