«Կրթական գիտություններ» մագիստրոսական ծրագիր

«Կրթական գիտություններ» մագիստրոսական ծրագիր

Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը

«Կրթական գիտություններ»

Ծրագրի հակիրճ նկարագարությունը

 

«Կրթական գիտություններ» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը (մասնագիտացումը` «Կրթության գնահատում և թեստավորում») Հայաստանի Հանրապետությու-նում կրթության գնահատման մասնագետների պատրաստման առաջին ծրագիրն է: Կրթական ծրագիրն առաջինն է նաև իր ուսուցման ձևով և տևողությամբ. իրականացվում է միայն առկա ուսուցմամբ և տևում է 1.5 ակադեմիական տարի: «Կրթական գիտություններ» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է ձևավորել ուսանողների մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները կրթության գնահատման և թեստերի մշակման ոլորտներում: ‹‹Կրթական գիտություններ›› մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը նախատեսված է մագիստրատուրայի ուսանողների համար, ովքեր ցանկանում են խոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերել և հմտանալ հատկապես այնպիսի գիտակարգերում, ինչպիսիք են`

- կրթության գնահատում,

- կրթության չափում,

- թեստերի մշակում/ձևավորում,

- կրթության քաղաքականության մշակում ու վերլուծություն,

- կրթության կառավարում և հարակից այլ գիտակարգեր:

«Կրթական գիտություններ» ծրագրի շրջանակներում փոխկապակցվում են տեսական և գործնական բաղադրիչները՝ մասնագիտական ոլորտում շրջանավարտների գործունեություն ծավալելու պատրաստվածությունն ապահովելու նպատակով: Ծրագրի բոլոր դասընթացները ներառում են գործնական բաղադրիչ՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին տեսությունը կիրառելու մասնագիտական իրական կյանքի տարբեր իրավիճակներում:

ՈԱՇ մակարդակ/ Աստիճան

ՈԱՇ մակարդակ 7/մագիստրոսի աստիճա

Տևողությունը

Առկա ուսուցում՝ 1.5 տարի,

Ծանրաբեռնվածությունը  (ECTS կրեդիտներ)

90  ECTS  կրեդիտ

Դասավանդման լեզուն (ները)

Հայերեն

Ակադեմիական տարվա սկիզբ

Սեպտեմբեր

Ուսուցման ձևը

Առկա

Ընդունելության պայմաններ

Մագիստրոսական կրթական ծրագրի դիմորդը պետք է`

· ունենա պետական նմուշի փաստաթղթով հաստատված բակալավրի կամ այլ մասնագիտության մագիստրոսի աստիճան:

Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ ըստ դիմորդի միջին որակավորման գնահատականի։

Ավարտական պահանջները

Մագիստրոսական թեզի պաշտպանություն

Հետագա ուսումնառության հնարավորությունները

ՈԱՇ մակարդակ 8՝ հետազոտող (ասպիրանտ, հայցորդ)

 

«Կրթական գիտություններ» ծրագրի շրջանավարտները կարող են իրենց հետագա մասնագիտական գործունեությունը ծավալել որպես բուհերի և դպրոցների ղեկավարներ, փորձագետներ կամ վերլուծաբաններ, թեստաբաններ, կրթության հետազոտողներ այնպիսի ոլորտներում և հաստատություններում:

Աշխատանքի հնարավորությունները

 

- ՀՀ կառավարություն և նախարարություններ,

- Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ),

- Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ),

- հասարակական կազմակերպություններ,

- հիմնադրամներ,

- բուհեր,

- դպրոցներ,

- ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով: 

Ուսման վարձը

 Առկա՝ 550.000 դրամ

«Կրթական գիտություններ» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը սպասարկող Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը փորձառու է և հրավիրված է հետևյալ պետական և ոչ պետական կառույցներից՝

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

- Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ),

- Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ),

- Ծրագրերի իրականացման գրասենյակ (ԾԻԳ),

- ՀՀ կենտրոնական բանկ,

- հասարակական կազմակերպություններ: