«Հաշվողական լեզվաբանություն» բակալավրի ծրագիր

Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը

 Հաշվողական լեզվաբանություն

Ծրագրի հակիրճ նկարագրությունը

 

2023-2024 ուստարվանից Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համասարանի հետ համատեղ իրականացնելու է «Հաշվողական լեզվաբանություն» միջգիտակարգային բակալավրական ծրագիրը:

Հաշվողական լեզվաբանությունը (Computational Linguistics) լեզվաբանության, համակարգչային գիտությունների, ծրագրավորման և մաթեմատիկայի միավորմամբ միջգիտակարգ է, որն ուսումնասիրում է տեղեկատվական համակարգերի կիրառությունը բնական  լեզվի մշակման և մեկնաբանման գործընթացում:

Հետազոտությունների հիմնական ոլորտներն են՝

·        բնական լեզվի մեքենական մշակում,

·        մեքենական թարգմանություն,

·        լեզվական կորպուսների ստեղծում և այլն:

ՈԱՇ մակարդակ/ Աստիճան

Մակարդակ 6/բակալավրի աստիճան

Տևողությունը

 Առկա ուսուցում՝ 4 տարի

Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)

240 ECTS  կրեդիտ

Դասավանդման լեզուն (ները)

Անգլերեն և հայերեն

Ակադեմիական տարվա սկիզբ

Սեպտեմբերի առաջին շաբաթը (առկա)

Ուսուցման ձևը

Առկա

Ընդունելության պայմաններ

Ըստ ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատու­թյունների ընդունելության  կարգի։ Ընդունելության քննությունների ցանկ՝

·         մաթեմատիկա

·         հայերեն/անգլերեն (դիմորդի ընտրությամբ):

Ավարտական պահանջները

Ավարտական աշխատանքի պաշտպանություն

Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)

․ Նկարագրել և բացատրել լեզվի համակարգի ու կառուցվածքի առանձնահատկությունները, հիմնական լեզվաբանական հասկացությունները և տեսությունները, ինչպես նաև  լեզվաբանության միջգիտակարգային հարաբերությունները (Հաշվողական լեզվաբանություն, Քանակական լեզվաբանություն, Կորպուսային լեզվաբանություն, Ֆորմալ լեզվաբանություն, Նեյրոլեզվաբանություն):

·Ճանաչել և տարբերակել ուսումնասիրվող օտար լեզվի բառապաշարային, հնչյունական, քերականական, ոճական և գործաբանական առանձնահատկությունները: 

· Ներկայացնել բարձրագույն մաթեմատիկայի հիմնական ուղղությունները և հիմունքները և կիրառել մաթեմատիկական մեթոդները և հնարավորությունները հաշվողական լեզվաբանության ոլորտում:

· Նկարագրել համակարգչային սարքակազմի և ծրագրակազմերի նախագծման և կազմակերպման հիմունքները և տիրապետել համակարգչային ծրագրավորման լեզուների, որոնք լայնորեն կիրառվում են հաշվողական լեզվաբանության ոլորտում:

·Իրականացնել լեզվական նյութի վերլուծություն՝ հնչյունաբանական, ձևաբանական, շարահյուսական, իմաստաբանական և գործաբանական մակարդակներում՝ կիրառելով լեզվաբանական (համեմատական և զուգադրական, լեզվաոճական, բառակազմական, իմաստի բաղադրիչային վերլուծություն և այլն), ինչպես         նաև գիտական վերլուծության մի շարք այլ մեթոդներ (քանակական, վիճակագրական, ինդուկտիվ և դեդուկտիվ վերլուծություն և այլն):

· Տիրապետել որոնողական համակարգերի, թվային գրադարանների, խոսքի ճանաչման արդի համակարգերի/ծրագրերի գործառական մեխանիզմին, բնական լեզվի մշակման և լեզվաբանական խնդիրների շուրջ տեսական և գործնական նյութի հավաքագրման համար տվյալների և տեքստերի որոնման գործիքակազմին:

· Ստեղծել էլեկտրոնային բառարաններ և տեքստային տվյալների հենքով կորպուսներ՝ կիրառելով բնական        լեզվի մշակման գործիքներ՝ տեքստի հատույթավորում/բառանիշավորում, նախադասությունների սահմանազատում, պիտակավորում՝ բառային, ձևաբանական, շարահյուսական  և կառուցել ծրագրային հարթակ` կատարելով տվյալների հենքերի ծրագրային ապահովում՝ քերականական վերլուծիչ, ինդեքսատոր, սպասարկու, օգտագործողի փոխարկիչ և օգտագործող:

· Սահմանել լեզվական խնդիր, որի լուծմանը հնարավոր է հասնել լեզվաբանական ուսումնասիրության և համակարգչային ծրագրավորման համատեղմամբ:

· Նախագծել, իրականացնել և գնահատել լեզվաբանական ուսումնասիրության հիման վրա մշակված ալգորիթմներով աշխատող համակարգ, ծրագիր կամ ծրագրի բաղադրիչ, որը կբավարարի տվյալների և տեքստերի որոնման, ինչպես նաև տեքստերի մշակման կարիքները:

· Հաղորդակցվել անգլերեն (B2-C1 մակարդակ) բանավոր և գրավոր, միջմշակութային միջավայրում, առօրյա և պաշտոնական իրադրություններում` արտահայտելով կարծիքը մասնագիտական և ոչ մասնագիտական բանավեճերի և քննարկումների ընթացքում:

· Տիրապետել մի շարք փոխանցելի հմտությունների, ինչպիսիք են քննական և ստեղծագործական մտածողությունը, հաղորդակցման (ներառյալ միջմշակութային հաղորդակցման) հմտությունները, թիմային աշխատանքի և կազմակերպչական հմտությունները,

· Կիրառել ձեռք բերված գիտելիքները և հմտությունները հետագա կրթությունը կամ ինքնակրթությունը կազմակերպելու, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ լինելու համար:

Հետագա ուսումնառության հնարավորությունները

ՈԱՇ մակարդակ 7՝ մագիստրոս

Աշխատանքի հնարավորությունները

●      Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՏՏ-կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ ուղղություններով՝ բնական լեզվի մեքենական մշակում,  մեքենական թարգմանություն, տվյալների բազաներ, կիբերանվտանգություն և այլն։

●      Լեզվաբանություն. կորպուսային լեզվաբանություն (հայերեն կորպուսների ստեղծում, լրամշակում), բառարանագրություն (ժամանակակից բառարանների ստեղծում), տիպաբանություն (հայերենի և օտար լեզուների լեզվական կառույցների համեմատական հետազոտություններ):

 

Ուսման վարձը

Առկա՝ 600 000 AMD