· Համապատասխան ռազմավարությունների կիրառմամբ կատարել համընթաց և հաջորդական բանավոր թարգմանություն անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն՝ տարբեր թեմատիկ, ոլորտային և մասնագիտական համատեքստերում,
· Ապահովել սահուն հաղորդակցությունը բազմապիսի միջմշակութային իրադրություններում՝ գործածելով տարբեր հասարակական և մշակութային երևույթների մասին հենքային գիտելիքները,
· Գործածել թարգմանվող և թարգմանության լեզուների քերականական, բառապաշարային և ոճական առանձնահատկությունների մասին լիքները՝ հասկանալի հաղորդակցություն ապահովելու տվյալ լսարանի համար,
· Համակարգել ոլորտային տերմինաբանությունը և փոխադրել խոսքը՝ կիրառելով համարժեք եզրույթները թարգմանության լեզվում,
· Կիրառել բանավոր թարգմանության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները,
· Լուծել թարգմանական և հաղորդակցական խնդիրները՝ մասնագիտական էթիկային համապատասխան,
· Վերլուծել լեզվի, հաղորդակցության և թարգմանության տեսական դրույթները և եզրահանգումներ անել՝ սեփական և այլոց թարգմանությունները գնահատող ինքնուրույն հետազոտական աշխատանքի շրջանակներում,
· Մասնագիտական զարգացման ընթացքում ինքնուրույն հարմարվել տարբեր իրադրություններում թարգմանական գործունեությանը՝ ցուցաբերելով ճկունություն, հարմարվողականություն, ֆիզիկական և մտավոր դիմացկունություն,
· Կիրառել մասնագիտական զարգացմանը նպաստող գործիքակազմեր՝ հետահայաց վերլուծելով սեփական գործունեությունը և կատարելագործելով մասնագիտական որակները:
|