Տեղի կունենա «Հանդիպում ԵՄ Երիտասարդ դեսպանների հետ»
18 Սեպտեմբեր Երկ․
11:30
Նիստերի մեծ դահլիճ

 Սիրելի՛ Բրյուսովականներ, 

Սիրով տեղեկացնում ենք, որ ս. թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:30, հինգ երիտասարդ եվրոպական դեսպաններ (ԵԵԴ) Գերմանիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Լիտվայից, քսան հայաստանցի դեսպանների հետ միասին, այցելելու են ԲՊՀ՝ ներկայացնելու դեսպանների ցանցը և Եվրոպական միության ֆինանսավորմամբ առկա կրթական և կամավորական ծրագրերը։ Այցի շրջանակներում հնարավորություն եք ունենալու տեղեկանալու ԵՄ ֆինանսավորմամբ ձեզ համար բաց հնարավորությունների մասին, ինչպես նաև ցանցին միանալու և ինքներդ ԵԵԴ դառնալու մասին հարցեր ուղղելու։ 

Սիրով կսպասենք ձեզ սեպտեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը։