Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի հնարավորություն Իսպանիայի Ալմերիայի համալսարանում
11.11.2025

Սիրելի ուսանողներ, եթե ուսումնասիրում եք անգլերեն կամ իսպաներեն և երազում եք մի քանի ամիս ապրել և սովորել Իսպանիայում, օգտվեք այս հնարավորությունից, բացահայտեք նոր մշակույթներ և ընդլայնեք ձեր հորիզոնները:

· Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Իսպանիայի Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է ուսումնառության հնարավորություն ԲՊՀ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսերի անգլերեն կամ իսպաներեն ուսումնառող ուսանողների համար՝

2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:

Ծրագիրը տրամադրում է անհատական կրթաթոշակ և հոգում է ճանապարհածախսը:

Ալմերիայի համալսարանի այլ մանրամասներ կարող եք իմանալ պաշտոնական կայքէջում՝ https://www.ual.es/en:

Ծրագրին դիմելու պահանջներ

  • Անգլերենի կամ իսպաներենի իմացության մակարդակ` առնվազն B1

Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

  1. Անձնագրի/ID պատճեն
  2. Ինքնակենսագրական (CV), (հայերեն կամ անգլերեն)
  3. Մոտիվացիոն նամակ, (հայերեն կամ անգլերեն)
  4. Ամբողջ ուսումնառության առաջադիմության թերթիկ /ՄՈԳ, (հայերեն)
  5. Անգլերենի կամ իսպաներենի իմացությունը հաստատող B1 մակարդակի վկայական՝ ցանկալի է միջազգայնորեն հաստատված (անգլերեն) դրա բացակայության դեպքում` դասախոսի կողմից ստորագրված տեղեկանք, որտեղ նշված կլինի ուսանողի լեզվի իմացության համապատասխան մակարդակն ըստ լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR)

Դիմումների ընդունման վերջնաժամկետ.

2025թ. դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Դիմելու ընթացակարգ

Ծրագրի դիմումները պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով՝ PDF ձևաչափով: Որևէ այլ ձևաչափով ուղարկված դիմումները չեն դիտարկվելու: Ձեր հայտերը ուղարկեք ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի էլ. հասցեին՝ intrelbrusov@gmail.com, իսկ նամակի «subject» դաշտում նշեք «Ալմերիայի համալսարան»:

Շարժունության ներքին կարգին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝

https://brusov.am/website/documentation/files/5edfdc9e.pdf

Շարժունության ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ այս հղումով՝ https://erasmusplus.am/credit-mobility/#STUDENTS-Studying-abroad

Գնահատման չափանիշներն են՝

  SCORE
AVERAGE GPA 1-10
LANGUAGE SKILLS  
B2 1.5
C1 2
NO PREVIOUS ERASMUS MOBILITIES 5
TOTAL 17

Ընտրական հանձնաժողովի որոշման բողոքարկումը կատարվում է արդյունքները հայտարարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման դիմումները պետք է ուղարկել intrelbrusov@gmail.com հասցեին:

Հարցերի համար

Սիրով սպասում ենք ձեզ ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնում՝ I մասնաշենք, 1205 սենյակ, կամ զանգահարեք՝ +37410 522 020 (ներքին՝ 206, 207):

Ծանոթագրություն. Էրազմուս+ ծրագիրը ձգտում է ապահովել յուրաքանչյուր ուսանողի լիարժեք մասնակցության հնարավորություն՝ խթանելով կրթության հասանելիությունը, մատչելիությունը և ներառականությունը: Այս նպատակով Ալմերիայի հետ կնքած պայմանագրով կարող է նախատեսվել ամսական 250 եվրո լրացուցիչ դրամաշնորհ խոցելի

խմբերի համար. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներ, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ ուսանողներ, սոցիալապես խոցելի խմբի ուսանողներ, ինչպես նաև Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված ընտանիքների ուսանողներ: Այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու կյանքի եզակի և դժվարին հանգամանքներում հայտնված ուսանողներին:

Նշված ուսանողներին Հանձնաժողովի կողմից տրվում է հավելյալ 1 միավոր: