Տեղի կունենա «ԲՈՒՀ-ից աշխատաշուկա մուտքի գաղտնիքները» թեմայով դասընթաց
23 Նոյեմբեր Հնգ․
13:30
ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն

Հարգելի՛ բրյուսովականներ,

Ս.թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 13.30-ի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում «Հզոր Միտք» և Ուսանողի Տուն» կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպվում է դասընթաց՝ «ԲՈՒՀ-ից աշխատաշուկա մուտքի գաղտնիքները» թեմայով:

Դասընթացի շրջանակներում նախատեսվում է՝

➢ ծանոթություն այս պահին լավագույն գործատուների կողմից պահանջված հմտություններին՝ անկախ մասնագիտությունից,
սովորել, թե ինչպես գրել CV,
➢ բացահայտել հարցազրույցների «շփոթեցնող» հարցերին պատասխանելու միջոցները,
➢ իմանալ՝ որտեղ է պետք փնտրել ցանկալի աշխատանքը,
➢ ծանոթանալ LinkedIn-ի հետ։ 

Դասընթացավար՝ Անուշ Մանուչարյան՝ Grow Edutainment-ի հիմնադիր տնօրեն: 

Սիրով սպասելու ենք բոլորին: