Տեղի կունենա «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն առաջին աշխատավայրում» թեմայով հանդիպում
17 Ապրիլ Չրք․
12:00
ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրուն

Ս.թ. ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-14:00, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում նախատեսվում է կազմակերպել հանդիպում–դասընթաց «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն առաջին աշխատավայրում» թեմայով:
Դասընթացը կազմակերպվում է ՀՀ Արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության և «Սոլիդարիթի Սենթեր» կազմակերպության հայաստանյան մասնաճուղի հետ համատեղ: