Տեղի է ունենալու հանդիպում «Էրազմուս+ շրջանավարտների և ուսանողների միավորման» ներկայացուցիչների հետ
18 Դեկտեմբեր Երկ․
13:30
ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն

Հարգելի՛ գործընկերներ,

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում ս.թ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 13:30-ին, տեղի է ունենալու հանդիպում «Էրազմուս+ շրջանավարտների և ուսանողների միավորման» ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստանի երիտասարդական ներուժը և հնարավորությունները, ներկայացվելու են միջազգային ծրագրեր ուսանողների և երիտասարդների համար:

Սիրով կսպասենք։

Հարգանքով՝ Կարիերայի կենտրոն