Լրագրողական հմտությունների զարգացում
24 Մայիս Ուրբ․
10:00
Ավստրիական գրադարան, ԵՊԼՀ
+374 11 300 150
info@brusov.am

Մայիսի 24-26-ը` ժամը 10:00-ին, Ավստրիական գրադարանը կազմակերպում է լրագրողական հմտություններ զարգացման սեմինար ավստրիացի լրագրող Յուտա Զոմերբաուերի  մասնակցությամբ, որը թղթակցում է ավստրիական «Die Presse» ամսագրին:

Եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները կսովորեն հոդվածների թեմա ընտրելու, հոդված գրելու, տեքստեր խմբագրելու առանձնահատկությունները: Կստանան մասնագիտական գիտելիքներ՝ գրավոր խոսքի զարգացման, հոդվածներ, տեքստեր գրելու հմտություններ ձեռք բերելու համար, իսկ սեմինարի ավարտին գործնական աշխատանքով կամրապնդեն իրենց ստացած տեսական գիտելիքները: