Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու դասախոսությանը, որը վարելու են «Նորք» հիմնադրամի ներկայացուցիչները:
90 րոպե տևողությամբ դասընթացի ընթացքում ուսանողների հետ միասին կքննարկվի.
1. Սոցիալական ձեռնարկատիրության էությունը,
2. Սոցիալական ձեռնարկատիրության կարևորությունը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործընթացում,
3. Հայաստանում և այլ երկրներում գործող սոցիալական ձեռնարկատիրության օրինակները,
4. Սոցիալական ձեռնարկատիրության միջոցով նոր ծրագրեր մշակելու համար այլ կառույցների հետ համագործակցության հնարավորությունները:
Համոզված ենք, որ դասընթացը օգտակար կլինի ձեզ համար, քանի որ կտեղեկանաք և կկարողանաք.
1. Ըմբռնել և գնահատել գաղափարների արժեքը,
2. Արձանագրել իրենց ընտրության և վարքագծի ազդեցությունը՝ թե համայնքի ներսում, թե՝ շրջակա միջավայրում,
3. Գտնել այլոց համար արժեք ստեղծելու և նոր ծրագրեր մշակելու իրենց հնարավորությունները: