Հանդիպում մարզային մի շարք դպրոցների աշակերտների հետ
15 Ապրիլ Ուրբ․
12:00
Նիստերի մեծ դահլիճ

Ս. թ. ապրիլի 15-ին ԲՊՀ են այցելելու Արագածի թիվ 1, Ոսկեվազի, Օշականի, Մխչյանի միջնակարգ դպրոցների և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների աշակերտները: Այցի շրջանակներում ներկայացվելու են համալսարանի կրթական ծրագրերը, միջազգային ծրագրերը, ուսանողական կյանքը:

Աշակերտները հնարավորություն կունենան շրջելու համալսարանում, լինելու ամբիոններում և իրենց հետաքրքրող ստորաբաժանումներում: Ֆակուլտետների դեկանները և մյուս աշխատակիցները կպատասխանեն աշակերտներին հուզող բոլոր հարցերին: