Հանդիպում «Հայաստանի Ուսանողական Ջոկատների Հանրապետական Շտաբ»-ի ներկայացուցիչների հետ
18 Ապրիլ Երկ․
14:00
ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն

Սիրելի՛ ուսանողներ, 

Ս.թ. ապրիլի 18-ին, ժամը 14:00-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում տեղի կունենա հանդիպում «Հայաստանի Ուսանողական Ջոկատների Հանրապետական Շտաբ»-ի ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացնելու են ՀՀ-ում և արտերկրում առկա երիտասարդական և կամավորական ծրագրերը ԲՊՀ-ի ուսանողների և շրջանավարտների համար: