Հանդիպում «ՖերիԼանդ Լոջիստիկ» (Fairyland Logistics) ընկերության հետ
03 Հունիս Հնգ․
14:00

Հունիսի 3-ին՝ ժամը 14:00-ին՝ ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում, տեղի կունենա հանդիպում «ՖերիԼանդ Լոջիստիկ» (Fairyland Logistics) ընկերության հետ:

«ՖերիԼանդ Լոջիստիկ» (Fairyland Logistics) ընկերությունը պրոֆեսիոնալ և դինամիկ զարգացող ընկերություն է, որն իր գործունեությունը սկսել է 2008 թվականից:

Ընկերությանը հաջողվել է ստեղծել ոլորտի լավագույն մասնագետներից կազմավորված թիմ, ներդնել կառավարման նորագույն տեխնոլոգիաներ, սպասարկման միջազգային ստանդարտներ, որի շնորհիվ այս 12 տարիների ընթացքում կարողացել է առավել քան մրցունակ դառնալ միջազգային բեռնափոխադրումների հայկական շուկայում։

Fairyland Logistics-ը, շնորհիվ իր շրջահայաց, պատասխանատու և հետևողական քաղաքականության, կարողացել է շահել մեծ թվով տեղական և միջազգային խոշոր ընկերությունների վստահությունը, ինչը հանդիսանում է նրա գլխավոր ձեռքբերումներից մեկը։

Հանդիպումից հետո ռուսերեն լեզվին գերազանց տիրապետող ուսանողները կարող են դիմել և մասնակցել հարցազրույցի Ընկերությունում պրակտիկայի հնարավորություն ունենալու համար, որի ընթացքում ձեռք կբերեն շատ գիտելիքներ, իսկ լավագույն ցուցանիշներ դրսևորած ուսանողները կունենան աշխատանքի հնարավորություն։