ԲՊՀ-ի 3-րդ և 4-րդ կուրսի և մագիստրատուրայի հարգելի՛ ուսանողներ,
Ս. թ. նոյեմբերի 24-ին, ժամը՝ 13:30-ին, SMART կենտրոնում սիրով հրավիրում ենք մասնակցելու Եվրոպայի Քոլեջի (College of Europe) 2024-2025 թթ ուս. տարվա մագիստրոսական ծրագրի ներկայացմանը ԲՊՀ-ի և Քոլեջի շրջանավարտ Աննա Հովհաննիսյանի կողմից:
Եվրոպայի Քոլեջը Նատոլինում առաջարկում է եվրոպական ուսումնասիրությունների երկլեզու մագիստրոսական ծրագիր։ Այն իր մեջ ներառում է պատմության, քաղաքականության, իրավունքի, տնտեսության փոխկապվածությունը Եվրոպայի տեսանկյունից։
Եվրոպայի Քոլեջը Նատոլինում ունի ամբողջական և մասնակի կրթաթոշակային ծրագրեր ՀՀ քաղաքացիների համար։
Բարձրակարգ կրթություն ստանալուց բացի Քոլեջը տալիս է ուսումնական ճամփորդությունների, կոնֆերանսների, սիմուլյացիոն խաղերի, հավելյալ լեզուներ սովորելու, կարիերայի կողմնորոշման հանդիպումների, ինչպես նաև կամպուսում ապրելու և Նատոլինյան բնությունը վայելելու հնարավորություն:
Աննան ուրախ կլինի պատմել քոլեջի մասին, կիսվել իր փորձառությամբ, պատասխանել ձեզ հուզող հարցերին և կիսվել օգտակար խորհուրդներով:
Սիրով սպասելու ենք բոլորին: