Սիրելի՛ ուսանողներ,
Ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ Դիջիթեյնը՝ Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկը, որն ունի ավելի քան 2000 փորձառու և տաղանդաշատ աշխատակից և 150+ միջազգային գործընկեր, հյուրընկալվելու է մեր համալսարանում:
Հանդիպումը հնարավորություն կտա տեղեկանալ Դիջիթեյնի, առկա թափուր հաստիքների, կարիերայի զարգացման նոր հեռանկարների, DownTown Academy-ի անվճար դասընթացների և DigiTown-ի՝ երիտասարդ ձեռներեցների տեխնոլոգիական կենտրոնի մասին: Ինչպես նաև կախված հաստիքից` հնարավորություն կունենաք տեղում մասնակցել հարցազրույցի։
Մենք անընդհատ աճում ենք, այդ իսկ պատճառով անհամբեր սպասում ենք երիտասարդ, էներգիայով լի տաղանդների հետ հանդիպմանը, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան, դառնալ լավագույնը իրենց ոլորտում և մեզ հետ միասին հասնել նոր բարձունքների:
Բաց մի՛ թող «Դիջիթեյնում» աշխատելու հնարավորությունը:
Հարդիպում ենք մարտի 3-ին՝ ժամը 14:30՝ ԲՊՀ-ը նիստերի մեծ դահլիճում: