Հանդիպում «Այսեկ» (AIESEC) երիտասարդական կազմակերպության հետ
08 Ապրիլ Երկ․
14:00
ԲՊՀ ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն

Հարգելի՛ Բրյուսովականներ,

Ս. թ. ապրիլի 8-ին՝ ժամը 14:00-ին, ԲՊՀ ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում տեղի է ունենալու հանդիպում «Այսեկ» (AIESEC) երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Ուսանողներին և շրջանավարտներին ներկայացվելու են կազմակերպությունում առկա միջազգային երիտասարդական ծրագրերը:
«Այսեկ Հայաստանը» միջազգային Այսեկ կազմակերպության տեղական մասնաճյուղն է: Այն երիտասարդական կազմակերպություն է, որի նպատակն է զարգացնել առաջնորդության հմտությունները երիտասարդների շրջանում՝ Հայաստանում և արտերկրում գործնական փորձառության միջոցով:

«Այսեկ Հայաստան»-ի ներկայացուցիչները կխոսեն իրենց ունեցած տեղական և միջազգային հնարավորությունների մասին:
Սա հիանալի հնարավորություն է բոլորիդ համար ծանոթանալու կազմակերպության տարբեր կամավորական հնարավորությունների և աշխատանքի առաջարկների հետ:
Նախքան նիստին միանալը կարող եք ծանոթանալ նրանց սոցիալական ցանցերի էջերին՝ ձեր հարցերը պատրաստելու համար:
Սիրով սպասելու ենք բոլորին: