Գրական հանդիպում թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանի հետ
07 Հունիս Ուրբ․
15:00
Ավստրիական գրադարան

Հունիսի 7-ին՝ ժամը 15:00-ին, Ավստրիական գրադարանը կազմակերպում է գրական հանդիպում  գրականագետ, թարգմանիչ և դիվանագետ Աշոտ Ալեքսանյանի հետ, ով բազմաթիվ գրական ստեղծագործությունների, գրականագիտական հրապարակումների և գերմանալեզու գրականության հայերեն թարգմանությունների հեղինակ է: Նա թարգմանել է  Ռոբերտ Մուզիլի, Շտեֆան Գեորգեի, Հերման Հեսսեի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ռոբերտ Վալզերի, Հերման Բրոխի, Գոթֆրիդ Բենի, Թոմաս Բեռնհարդի, Քրիստոֆ Ռանսմայերի  ստեղծագործությունները:

Միջոցառման քննարկման առարկան ավստրիացի մեծանուն գրող Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» վեպն է, որը բացառիկ տեղ է գրավում 20-րդ դարի գեղարվեստական գրականության պատմության մեջ: Միջոցառման ընթացքում բանախոսը կներկայացնի նաև վեպի թարգմանության դժվարությունները, ինչպես նաև թարգմանական առանձնահատկությունները և հնարները: