Տեղի կունենա հանդիպում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն» ծրագրի գրասենյակի ներկայացուցիչների հետ
06 Մարտ Չրք․
12:00
ԲՊՀ նիստերի մեծ դահլիճ

Հարգելի՛ Բրյուսովականներ,

Ս.թ. մարտի 6-ին՝ ժամը 12:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի նիստերի մեծ դահլիճում տեղի կունենա հանդիպում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն» ծրագրի գրասենյակի ներկայացուցիչների հետ:

Քննարկվելու են բուհից կամավորների ներգրավման հետ կապված հարցեր:

Սիրով սպասելու ենք բոլորին: