ԲՊՀ-ում տեղի կունենա հանդիպում-դասընթաց «Չոր նավահանգիստ» թեմայով
16 Փետրվար Ուրբ․
13:30
Նիստերի փոքր դահլիճ

Հարգելի՛ Բրյուսովականներ,

Ս.թ. փետրվարի 16-ին՝ ժամը 13:30-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի նիստերի փոքր դահլիճում տեղի կունենա հանդիպում-դասընթաց «Չոր նավահանգիստ» թեմայով, որի բանախոսը ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Շարլ Մալասն է:

«Չոր նավահանգստի» նախագիծը նախատեսում է Շիրակ օդանավակայանի մերձակայքում ստեղծել բազմաֆունկցիոնալ և մուլտիմոդալ հանգույց ռազմավարական դիրքում՝ ապահովելու օդային, ցամաքային և երկաթուղային անխափան փոխադրումներ: Ընդգծելով Հայաստանի կապերը տարածաշրջանային գործընկերների հետ և բարձրացնելով նրա դերը որպես տարանցիկ տրանսպորտային և արտահանմանն ուղղված արտադրական հանգույց՝ «Չոր նավահանգիստ» նախագիծը ինտեգրվելու է մեկ այլ լայնամասշտաբ նախագծի՝ «Խաղաղության խաչմերուկ»-ին։

Սիրով սպասելու ենք բոլորին: