ԲՊՀ-ում տեղի կունենա Ճապոնիայում կրթաթոշակ ստանալու վերաբերյալ ճանաչողական սեմինար
22 Մարտ Ուրբ․
13:30
3308 լսարան

Մարտի 22-ին՝ 13:30-ին, 3308 լսարանում տեղի կունենա Ճապոնիայում կրթաթոշակ ստանալու վերաբերյալ ճանաչողական սեմինար։ Ճապոնիայի դեսպանության աշխատակիցները կպատմեն Ճապոնիայի բարձրագույն կրթական համակարգի առանձնահատկությունների և «Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության» (MEXT) կրթաթոշակի մասին։ Սեմինարին ներկա կգտնվեն նաև նախկինում կրթաթոշակ ստացած ուսանողներ, որոնք կկիսվեն իրենց փորձով։