Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու բաց դասախոսության Էրազմուս+ «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» ծրագրի շրջանակներում (https://www.smartcaffe.eu/:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունենալու բաց դասախոսություն, որը վարելու են Բելգիայի Թագավորության ՎԻՎԵՍ կիրառական գիտությունների համալսարանի դասախոսներ Նիկի Վերբրուգգեն Սեն Վան դեն Բրոքը, Սիլվի Վանրենտերգեմը:
Բաց դասախոսության թեմաներն են՝
Բիզնեսի գաղափարի ընտրություն
Բիզնես շուկայի վերլուծություն
Բիզնեսի գաղափարի իրականացում
Բոլոր հետաքրքրված անձանց մասնակցությունը ողջունելի է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Էրազմուս+ ՍՄԱՐԹ ծրագրի լոկալ համակարգող Լևոն Բաբամյանի հետ՝ levon.babamyan@gmail.com, +374 93 555 760։