«Work for it» խորագրով աշխատաժողով
15 Մայիս Շբթ․
10:00
Smart կենտրոն

Մայիսի 15-16 ԹՄՀՖ ուսանողական խորհուրդը կազմակերպում է միջբուհական աշխատաժողով։ Աշխատաժողովը միտված է ուսանողների շրջանում նման բարդ պայմաններից հետո մոտիվացիայի վերականգնմանը։ Աշխատաժողովին ներկա է լինելու 6 բանախոս, որոնք իրենց ելույթներով կօգնեն ուսանողներին։ Աշխատաժողովի ընթացքում լինելու են թիմային խաղեր, որոնք կզարգացնեն ուսանողների՝ թիմում աշխատելու ունակությունները։ Աշխատաժողովին ներկա են լինելու 50 կամավորներ ուսանողներ Հայաստանի բոլոր բուհերից։ Վերջում մասնակիցներին տրվելու են հավաստագրեր։