Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնը շարունակում է #SMARTTalks նախաձեռնությունը:
Նախաձեռնության շրջանակներում հաջորդ հանդիպումը տեղի կունենա FAST Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպման թեման է «Հումանիտար ուղղության ուսանողների հնարավոր ուղիները ձեռնարկատիրական աշխարհում»:
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը՝ 14:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում:
Հանդիպմանը մասնակցելու համար լրացրեք հետևյալ դիմում-հայտը՝ https://forms.gle/Y1wqBPSTgzjVrsyF8:
Հանդիպման աշխատանքային լեզուն՝ հայերեն:
#SMARTTalks նախաձեռնության շրջանակներում իրականացվում են առերես և հեռավար հանդիպումներ, դասախոսություններ ձեռնարկատերերի, կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների, ինչպես նաև տարբեր ոլորտներում ներգրավված փորձագետների հետ: