#SMARTTalks. հանդիպում ԲՊՀ շրջանավարտ, գործարար, բարերար Տիգրան Սահակյանի հետ
15 Հունիս Երք․
14:00
ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն

Հարգելի՛ ընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնի #SMARTTalks նախաձեռնության հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԲՊՀ շրջանավարտ, գործարար, բարերար Տիգրան Սահակյանի հետ: Հանդիպման թեման է «Սեփական բիզնեսի նախաձեռնում և հաջողության ապահովում. գործնական խորհուրդներ»:

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը՝ 14:00-ին, ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում:

Հանդիպման աշխատանքային լեզուն՝ հայերեն

#SMARTTalks նախաձեռնության շրջանակներում իրականացվում են առերես և հեռավար հանդիպումներ, դասախոսություններ ձեռնարկատերերի, կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների, ինչպես նաև տարբեր ոլորտներում ներգրավված փորձագետների հետ: