«Փախստականների կրթական որակավորումների ճանաչումը» թեմայով սեմինար
22 Մայիս Չրք․
14:00
Գրադարանի նիստերի դահլիճ
+374 11 300 150
info@brusov.am

Սեմինարի նպատակն է ներկայացնել փախստականների որակավորման ճանաչման ներկա մարտահրավերները և դրանք հաղթահարելու արդի մոտեցումները:

Սեմինարը իրականացվում է «NACAR-Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ նորվեգական համագործակցություն» ծրագրի շրջանակներում: Սեմինարին մասնակցելու են ներկայացուցիչներ ՀՀ Կրթության և գիտության, Սփյուռքի նախարարություններից, ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունից, բուհերից, գործատուների միությունից, Հայաստանում գործող միջազգային կառույցներից և սիրիահայերի հարցերը համակարգող կազմակերպություններից ու համապատասխան հասարակական այլ կազմակերպություններից:

Հանդիպման ընթացքում կներկայացվի նաև ս.թ. հունվարին Երևանում իրականացված փախստականների որակավորումների ճանաչման արդյունքները