«One love one Brusov» միջոցառում
27 Մայիս Հնգ․
15:00

Սույն թվականի մայիսի 27-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը կազմակերպել է «One love one Brusov» խորագրով տարեվերջյան միջոցառումը: Միջոցառման ընթացքում տեղի կունենա «Լավագույն ուսանող 2021» և «Լավագույն կամավոր 2021» մրցանակաբաշխությունները: Ամփոփելով 2020-2021 ուսումնական տարում իրականացված բազմաբնույթ միջոցառումները՝ 30 ուսանողներ, որոնք մեծ նվիրվածություն և պատասխանատվություն են ցուցաբերել կամավորական տարբեր աշխատանքներում, արժանացան լավագույն կամավոր կոչմանը:

Կամավորները պարգևատրվեցին հավաստագրերով և հուշանվերներով: Այս ամենը համեմվեց երգ ու պարով: Միջոցառումը կազմակերպվել է Մշակույթի և սպորտի հանձնաժողովի կողմից Լարիսա Գևորգյանի և Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ: Միջոցառմանը մասնակցում են 30 և ավել ուսանողներ, որոնք սովորում են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: