«Մշակութային բնաջնջում. Հայկական հետքի ոչնչացումը Ադրբեջանում» խորագրով միջոցառում ԲՊՀ-ում
22 Ապրիլ Երկ․
10:30
ԲՊՀ փոքր դահլիճ

ԲՊՀ-ում տեղի կունենա «Մշակութային բնաջնջում. հայկական հետքի ոչնչացումը Ադրբեջանում» խորագրով միջոցառում։ Ստերի ու կեղծիքների տարածման աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով՝ պաշտոնական Բաքուն փորձում է աղավաղել հայկական պատմական ժառանգությունը։

Միջոցառման ընթացքում կներկայացվի Ադրբեջանի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգությունը, հայ ճարտարապետների և ինժեներների հեղինակած շինությունները, կխոսվի հայկական ավանդական ուտեստների և երաժշտության մասին, որոնք Ադրբեջանի իշխանությունները կա՛մ ոչնչացրել են, կա՛մ հերքում են դրանցում հայկական հետքը։ 

Միջոցառման կազմակերպիչը մեր համալսարանի Արևելյան լեզուների ամբիոնն է:

Սիրով սպասում ենք ձեզ ապրիլի 22-ին՝ ժամը 10:30, ԲՊՀ փոքր դահլիճում։