«Համալսարան-ձեռնարկություն համագործակցության» հանրային սեմինար
13 Մարտ Չրք․
14:00
Գրադարանի նիստերի դահլիճ
+374 11 300 150
info@brusov.am

Ս.թ. մարտի 11-14-ը ԵՊԼՀ-ի գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում նախատեսվում է կազմակերպել «Համալսարան-ձեռնարկություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» ծրագրի շրջանակներում սեմինարների շարք ԵՊԼՀ դասախոսների և համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ Գավառի պետական համալսարան, Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ և Հայաստանի գործատուների հանրապետական միություն: Դասընթացները անցկացվելու են Իսպանիայի  Մուրսիայի համալսարանի միջազգային ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Անդրես Աբբադի կողմից:  

Այդ ծրագրի շրջանակներում մարտի 13-ին նախատեսում ենք կազմակերպել նաև բաց դասընթաց ԵՊԼՀ դասախոսների համար նաև այլ համալսարաններից հետաքրքրություն ցուցաբերած ներկայացուցիչների համար: Միջոցառմանը մասնակից կլինի նաև ERASMUS+ Հայաստանյան գրասենյակի համակարգողը՝ Լանա Կառլովան: