«Գրականագիտության եվ մշակույթի արդի հիմնախնդիրներ» ամենամյա միջազգային գիտաժողով
25 Նոյեմբեր Հնգ․
11:00
ԲՊՀ-ի նիստերի դահլիճ

Հարգելի գործընկերներ,

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնը  սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «Գրականագիտության և մշակույթի արդի հիմնախնդիրներ» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2021 թ. նոյեմբերի 25-26-ին ժ. 11:00-ին, ԲՊՀ-ի նիստերի դահլիճում (1-ին մասնաշենք, 2-րդ հարկ):

Գիտաժողովի ուղղություններն են.

➢ Համաշխարհային գրականության պատմություն և տեսություն
➢ Հայ գրականության հիմնախնդիրներ
➢ Համեմատական գրականություն
➢ Գրական թարգմանության հիմնախնդիրներ
➢ Գրականություն և մշակույթ /թատրոն կերպարվեստ երաժշտություն, կինո/

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովի նյութերը կտպագրվեն «Գրականագիտության և մշակույթի արդի հիմնախնդիրներ» գիտական պարբերականում:

Հայտերն ընդունվում են մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը հետևյալ հասցեով՝ Երևան, Թումանյան 42, 2308 ա, nathalie@web.am, forejgnlit@brusov.am

Արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝ ԲՊՀ համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոն

ՀԱՅՏ

Ազգանուն

 

Անուն, ազգանուն

 

Աշխատավայր

 

Գիտական աստիճան

 

Գիտական կոչում

 

Պաշտոնը

 

Էլեկտրոնոկան հասցե

 

Հեռախոս 

 

Մասնակցության ձև /առկա, հեռակա/

 

Զեկույցի թեման