Սիրելի՛ ուսանողներ,
Ծրագրի շրջանակներում պատրաստվում ենք ամեն շաբաթ իրականացնել այց դեպի թանգարաններ՝ ծանոթանալու մեր պատմությանը և բացահայտելու հնուց եկած «գանձերը»:
Մեր հաջորդ այցը՝ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան` 20 փետրվարի 2021թ:
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն իր գործունեությունը սկսել է բանաստեղծուհու մահվանից 3 տարի անց` 2009 թ. հուլիսից, այն տանը, որտեղ կյանքի վերջին 30 տարիներին ապրել է ականավոր բանաստեղծուհին:
Ուշագրավ է, որ բանաստեղծուհին ոչ միայն կտակել, այլև իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը, որն անփոփոխ է մինչ օրս:
Հարցերի դեպքում դիմել՝ mananaraqelyan49@gmail.com կամ մոտենալ ԲՊՀ Կարիերայի կենտրոն: