youtube.com

  • Օգտակար հղումներ

    ԲՊՀ Կարիերայի կենտրոնը  կարևորում է ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումը աշխատաշուկայում։ Վերոնշյալ նպատակին հասնելու համար կենտրոնն իրականացնում է ռազմավարական մի շարք ծրագրեր և միջոցառումներ՝ աջակցելով ուսանողներին և շրջանավարտներին զարգացնելու անհրաժեշտ կարողությունները կարիերայում հաջողությունների հասնելու համար։ Անցկացվում է երիտասարդների ուսուցում, որի ընթացքում վերջիններս ձեռք են բերում նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, ինչպիսիք են՝ ճանաչել և արժևորել սեփական անձը, արդյունավետ հաղորդակցվել այլ անձանց հետ, հետազոտել կարիերայի հնարավորությունները, կազմել աշխատանքային կենսագրական, ճիշտ ներկայանալ գործատուին և այլն։ Աշխատաշուկայում մրցունակության ապահովման և աշխատատեղերի պահպանման կարևոր նախապայման է գրագետ կազմված աշխատանքային կենսագրականը, ուղեկցող նամակը, մոտիվացիոն նամակը և այլն։ Վերը նշված տարրերը միասին մի գովազդային գործիք են, որի միջոցով ուրվագծվում են երիտասարդի հմտություններն ու փորձը։ 

    Ստորև ներկայացնում ենք մի քանի օգտակար հղումներ, որոնք Ձեզ կաջակցեն վերոնշյալ փաստաթղթերի ճիշտ և գրագետ կազմման գործում։ Ներկայացնում ենք նաև երիտասարդական փոխանակման ծրագրերի, կրթաթոշակաների, կամավորական աշխատանքների և այլ հնարավորությունների ռեսուրսներ։ 

  • Աշխատանքային կենսագրական

    Կենսագրականը գովազդային այն գործիքն է, որն ուղղված է ներկայացնելու Ձեզ և Ձեր նախկին փորձը, արդեն իսկ ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները։ 

  • ՀՏՀ 1

    1910-ական թվականներին հետաքրքրվել է հայ պոեզիայով, թարգմանել հայերենից, կազմել «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակնորից մինչև մեր օրերը» ժողովածուն, ինչի համար 1923 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման։ Աջակցել է Մեծ Եղեռնից տուժածներին։