ԲՊՀ Կարիերայի կենտրոնը կարևորում է ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումը աշխատաշուկայում։ Վերոնշյալ նպատակին հասնելու համար կենտրոնն իրականացնում է ռազմավարական մի շարք ծրագրեր և միջոցառումներ՝ աջակցելով ուսանողներին և շրջանավարտներին զարգացնելու անհրաժեշտ կարողությունները կարիերայում հաջողությունների հասնելու համար։ Անցկացվում է երիտասարդների ուսուցում, որի ընթացքում վերջիններս ձեռք են բերում նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, ինչպիսիք են՝ ճանաչել և արժևորել սեփական անձը, արդյունավետ հաղորդակցվել այլ անձանց հետ, հետազոտել կարիերայի հնարավորությունները, կազմել աշխատանքային կենսագրական, ճիշտ ներկայանալ գործատուին և այլն։ Աշխատաշուկայում մրցունակության ապահովման և աշխատատեղերի պահպանման կարևոր նախապայման է գրագետ կազմված աշխատանքային կենսագրականը, ուղեկցող նամակը, մոտիվացիոն նամակը և այլն։ Վերը նշված տարրերը միասին մի գովազդային գործիք են, որի միջոցով ուրվագծվում են երիտասարդի հմտություններն ու փորձը։
Ստորև ներկայացնում ենք մի քանի օգտակար հղումներ, որոնք Ձեզ կաջակցեն վերոնշյալ փաստաթղթերի ճիշտ և գրագետ կազմման գործում։ Ներկայացնում ենք նաև երիտասարդական փոխանակման ծրագրերի, կրթաթոշակաների, կամավորական աշխատանքների և այլ հնարավորությունների ռեսուրսներ։
Ինչպես պատրաստվել արտասահման մեկնելուն՝ www.eastchance.com
Ինչպես գրել էսսե՝ www.eastchance.com
Ինչպես գրել հետազոտական թեմայի նկարագիր՝ www.eastchance.com
Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն՝ www.mycareer.am
Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ՝ www.arlis.am
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա՝ www.hamk.am
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան՝ www.ombuds.am
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք՝ www.parliament.am
Երիտասարդական պորտալ՝ www.youth.am
10 Էրազմուս+՝ հարց ու պատասխան ուսանողների և երիտասարդների համար