2025 թվականի հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 20-ը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում դասավանդեց խոսակցական անգլերեն և բիզնեսի հիմունքներ կամավոր Քեթլին Մոնարթիի կողմից։ Նա Կանադայից եկած առաջին կամավորն է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ «AVC – Armenian Volunteer Corps» կամավորական կազմակերպության միջոցով գալիս է Հայաստան և միանում է Բրյուսովի ուսումնակրթական կյանքին։

Քեթլինը դասավանդում էր բիզնես հաղորդակցություն և խոսակցության անգլերեն, օգնելով ուսանողներին զարգացնել հաղորդակցական, փոխազդեցության, և ամենակարևորը՝ ինքնավստահության հմտությունները։ Նրա խոսքով՝ այս նախագիծը հնարավորություն է «Լեռներ շարժելու», դժվարություններին հարմարվելու, հաղթահարելու և նոր միջավայրում աճելու համար։

Կամավորները՝ ոչ թե հյուրեր, այլ համալսարանի ընտանիքի մասնակիցներ են:

Քեթլինը վստահ է, որ Բրյուսովի համալսարանի կամավորները պարզապես այցելուներ չեն․ նրանք դառնում են ուսանողների հուշերի, ապագայի և կրթական ուղու մի մասնիկը։ Նրանք ցույց են տալիս, որ կրթությունը սահմանափակված չէ ոչ լեզվով, ոչ աշխարհագրությամբ․ այն մարդկանց միավորող ուժ է, որի միջոցով սովորում են բոլորը և միասին։

Դասընթացները կազմակերպվել էին Բրյուսովի կարիերայի կենտրոնի կողմից, և համագործակցությունը ուսանողների շրջանում առաջացրեց մեծ հետաքրքրություն և ներգրավվածություն։

Ուսանողների կարծիքները

Ուսանողները մեծ սեր և հարգանք են ձևավորել Քեթլինի հանդեպ․ շատերը նրա հետ դարձել են լավ ընկերներ, և ավարտից հետո էլ շարունակում են կապ պահպանել։ Դասընթացների մասին նրանք ասում են․

«Ինձ շատ դուր եկավ դասընթացների վարման մեթոդները, քանի որ դրանք ձանձրալի չէին՝ մեծամասամբ գրքայինից դուրս և անմիջական։ Դասընթացի ավարտին ես բարելավեցի անգլերենի իմացությունս, ձեռք բերեցի նոր բառապաշար, վստահություն անգլերենով խոսելիս և սկսեցի չվախենալ սխալներից, քանի որ հենց սխալներն են, որ կերտում են նոր գիտելիքներ։ Բացի այդ, տարբեր թեմաների շուրջ խոսելը օգնեց ավելի հստակ նկատել մշակութային տարբերություններն ու աշխարհայացքները»։

Նրանք նշում են, որ Քեթլինը ոչ միայն դասախոս էր, այլև մոտիվացնող անձնավորություն, որը միշտ աջակցում էր, խրախուսում և քաջալերում․

  • դասերը հետաքրքիր էին և կենդանի,
  • խումբը դարձել էր մի ընտանիք,
  • յուրաքանչյուր ուսանող զգում էր, որ կարող է խոսել անգլերենից առանց վախի,
  • լսարանում ձևավորվել էր դրական, վստահ և համագործակցային միջավայր։

Քեթլին Մոնարթիի աշխատանքը Բրյուսովի համալսարանում վկայում է այն մասին, որ կրթությունը միայն դասագիրք չէ․ այն մարդկային կապ է, մշակույթների կամուրջ և ինքնաճանաչման ճանապարհ։ Այս նախագիծը ոչ միայն բարելավեց ուսանողների լեզվի գիտելիքները, այլև ձևավորեց նրանց մտածելակերպը, ընդլայնեց աշխարհայացքը և օգնեց հավատալ իրենց ուժերին։

Նման կամավորական ծրագրերը ապացուցում են, որ կրթությունը կարող է թվալ փոքր քայլ, բայց իրականում՝ այն է, որ շարժում է լեռները։

ԲՊՀ Լրագրության 4-րդ կուրսի ուսանող Ստելա Ասրյան
ԲՊՀ Սերվիսի 3-րդ կուրսի ուսանող Նանա Խաչատրյան

Կանադայից մինչև Բրյուսով․ Քեթլին Մոնարթիի կրթական կյանքի ճանապարհը Հայաստանում