Հանրային հաղորդակցության և լրագրության ամբիոն

ՀՀԼ ամբիոնը գործում է 2004 թվականից: Այն ձևավորվել է որպես «Միջազգային լրագրություն» ուսումնաարտադրական կենտրոն՝ համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի կազմում, իսկ 2009 թվականից գործել է որպես առանձին կառուցվածքային ստորաբաժանում: 2017 թվականին «Միջազգային լրագրություն» ուսումնաարտադրական կենտրոնը վերանվանվել է Լրագրության գիտաուսումնական կենտրոն: 2023 թվականին Լրագրության և Հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների (2011-2023թթ.) ԳՈՒ կենտրոնները միավորվել են և վերանվանվել Հանրային հաղորդակցության և լրագրության գիտաուսումնական կենտրոն, իսկ 2025թ. սեպտեմբերից արդեն ԳՈՒԿԸ դարձել է Հանրային հաղորդակցության և լրագրության ամբիոն:
ՀՀԼ ամբիոնը պատրաստում է լրագրության և հանրային հաղորդակցման ոլորտի մասնագետներ՝ օտար լեզուների իմացությամբ: Կրթությունն իրականացվում է Հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետում՝ «Լրագրություն», «Հասարակայնության հետ կապեր» մասնագիտություններով՝ բակալավրիատում և մագիստրատուրայում (առկա և հեռակա ուսուցմամբ):
Պահպանելով արդեն ձևավորված ավանդույթները` ամբիոնը հաշվի է առնում ոլորտի զարգացումները և համաշխարհային առաջատար բուհերի լրագրության և հանրային հաղորդակցման դասավանդման ժամանակակից փորձը։ Կրթությունն իրականացվում է ՀՀ առաջատար լրատվամիջոցների և տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Մեր շրջանավարտները մասնագիտական գործունեություն են ծավալում առաջատար լրատվամիջոցներում, լրագրողական կազմակերպություններում, պետական գերատեսչություններում և մասնավոր ընկերություններում։ Նրանք մրցունակ մասնագետներ են հեռուստալրագրության, ռադիոլրագրության, մուլտիմեդիա լրագրության և հաղորդակցման այլ ոլորտներում, քանի որ տիրապետում են ոչ միայն պահանջվող մասնագիտական գիտելիքների և հմտությունների, այլև մի քանի օտար լեզուների, ինչը մեծապես գնահատում են գործատուները։ Շրջանավարտները կարող են աշխատել PR-մենեջեր, մամուլի պատասխանատու պետական և մասնավոր կառույցներում, կազմակերպության լրատվական ծառայության աշխատակից կամ ղեկավար, տեղեկատվական անվտանգության մասնագետ, մարքեթինգ-մենեջեր, բրենդ-մենեջեր:

Աշխատանքի հնարավորություններ
Ազգային Ժողովի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն, ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, նախարարությունների համապատասխան վարչություններ, լրատվամիջոցներ, լրագրողական կազմակերպություններ, արտադրական, կոմերցիոն, ծառայությունների ոլորտի խոշոր, միջին և փոքր կազմակերպություններ, հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի, գովազդի ոլորտներում գործող մասնավոր ձեռնարկություններ:

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ է.
Նպաստել ՀՀ-ում մեդիա ոլորտի զարգացմանը՝ ապահովելով մրցունակ կրթություն և որակյալ հետազոտական արդյունք:

Նպատակը
• պատրաստել հասարակական արդի պահանջներին համապատասխան լրագրության, տեղեկատվության և հանրային հաղորդակցման ոլորտի մրցունակ մասնագետներ,
• ապահովել լրագրության, հանրային կապերի և այլ հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական որակյալ կրթություն,
• մշակել, ներդնել և առաջ մղել դասավանդման այնպիսի մեթոդներ, որոնք կպատրաստեն մասնագիտության զարգացումներին և մեդիա միջավայրի և այլ hաղորդակցման տեխնոլոգիաների փոփոխություններին համահունչ կրթություն ստացած շրջանավարտներ,
• խրախուսել նորարարությունը և արդիական հետազոտությունները՝ հասարակայնության հետ կապերի, լրագրության և մեդիա հաղորդակցության տարբեր մասնագիտությունների զարգացման նպատակով,
• ներդնել կառավարման այնպիսի մոդել, որը կկապակցի կենտրոնի կառուցվածքը, իրականացվող գործընթացները և ռեսուրսները՝ ռազմավարական առաջնահերթություններին համապատասխան
• խթանել որակյալ և մրցունակ կրթության ապահովման ճանապարհով ՀՀ-ում հանրային հաղորդակցության և տեղեկատվական ոլորտի զարգացումը,
• ԲՊՀ շրջանակներում նպաստել Հայաստանի Հանրապետությունում լրագրության և հանրային կապերի ոլորտի ուսումնասիրություններին։

Ամբիոնի խնդիրներն են.
• ապահովել ՄԿԾ-ների արդիականացումը՝ արտացոլելով մասնագիտական զարգացումները և աշխատաշուկայի պահանջները`հաշվի առնելով բուհի ներուժը և արտաքին գործոնները,
• ստեղծել կրթական այնպիսի միջավայր և մոդել, որը կմիավորի ուսումնական գործընթացը գործող ԶԼՄ-ների և խմբագրությունների հետ,
• հաշվի առնել ուսուցման նորարարական մեթոդները կրթական ծրագրերը, ուսումնական պլանները մշակելիս, կենտրոնի աշխատանքը գնահատելիս և զարգացումը պլանավորելիս,
• ձևակերպել հիմնական գիտելիքները, կարողությունները և հմտությունները, ինչպես նաև մասնագիտական արժեքները, որոնք կապահովեն կրթական ծրագրի ուսումնառության վերջնարդյունքները,
• արդիականացնել Հանրային հաղորդակցության և լրագրության ամբիոնի տեխնիկական հնարավորությունները՝ համապատասխանեցնելով ՄԿԾ-ի պահանջներին,
• ընդլայնել միջառարկայական և հետազոտական համագործակցությունը ԲՊՀ-ի, այլ բուհերի և շահագրգիռ այլ կողմերի միջև,
• ստեղծել կապեր շրջանավարտների, աշխատաշուկայի ներկայացուցիչների և ուսանողների, դասախոսների, աշխատակազմի միջև՝ դասավանդումն ու ուսուցումը բարելավելու, մասնագիտական զարգացում ապահովելու և նորարությունները խթանելու նպատակով,
• ուսումնասիրել դասավանդման նորարարական ձևաչափերը, ծառայությունները, տեխնոլոգիաները, որոնք համահունչ են ՄԿԾ-ների նպատակներին և խնդիրներին, և կօգնեն վերանայել և լրամշակել դրանց վերջնարդյունքները,
• ամբիոնի տեսլականը, առաքելությունը և նպատակներն իրագործելու համար համախմբել ոլորտի արհեստավարժ ներուժը, շրջանավարտներին և շահագրգիռ այլ գործընկերների,
• մշակել ընդհանուր կառավարման մոդել և աջակցող գործընթացներ՝ խթանելու համար համագործակցությունը, թափանցիկությունը և արդյունավետությունը,
• ներգրավել արհեստավարժ և ոլորտում հայտնի դասախոսների, աշխատակիցների, ինչպես նաև ուսանողների, զարգացնել և պահպանել այդ կազմը։

Գործառույթները
• խթանել հաղորդակցման ոլորտի հետազոտական ներուժը,
• ապահովել ուսումնական ծրագրերի արդիականություն և շարունակական բարելավում,
• ԲՊՀ շրջանակներում աջակցել լրագրության, տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի դասավանդվող առարկաների ինտեգրմանը համաեվրոպական կրթական մակարդակին և ապահովել դասախոսների տեղեկացվածությունը` ոլորտի առարկաների զարգացումների ժամանակակից միտումներին,
• ուսանողների հետ իրականացնել խորհրդատվական և արտալսարանային աշխատանքներ` միջազգային և ՀՀ-ում լրագրության, տեղեկատվության և հանրային հաղորդակցման ոլորտին առնչվող խնդիրների շուրջ,
• Աջակցել ԲՊՀ համագործակցությանը Հայաստանի և արտերկրների համապատասխան կրթական և գիտական հաստատությունների հետ,
• կազմակերպել աշխատանքներ ուսանողական համակազմի և պրոֆեսորադասախոսական ու ուսումնաօժանդակ կազմի հետ,
• մշակել, կազմել և հրատարակել դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, բուկլետներ, ուղեցույցներ,
• կազմակերպել գիտակրթական միջոցառումներ` գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ, դասախոսություններ, ցուցադրություններ և այլն,
• համագործակցել Հայաստանի և արտերկրի համապատասխան կրթական հաստատությունների հետ,
• ԲՊՀ ուսանողության համար կազմակերպել գործնական պարապմունքներ առաջատար ԶԼՄ-ներում, կինոդիտումներ, քննարկումներ և այլ միջոցառումներ,
• իրականացնել գիտական հետազոտություններ լրագրության և հանրային հաղորդակցման հիմնախնդիրների վերաբերյալ,
• կազմակերպել գիտակրթական միջոցառումներ,
• իրականացնել սեմինարներ, կլոր սեղաններ, գիտաժողովներ, նպատակային և լրացուցիչ պատրաստման և վերապատրաստման դասընթացներ։

Կարդալ ավելին
Փակել

Ամբիոնի կազմը

 

  1. Արուսյակ Ալիկի Ղարիբյան – փ.գ.թ. դոցենտ
  2. Ծովինար Զոհրակի Խաչատրյան – բ.գ.թ. ավագ դասախոս
  3. Տիգրանուհի Ցոլակի Ներսեսյան - բ.գ.թ. ավագ դասախոս
  4. Դավիթ Հրայրի Ալավերդյան – բ.գ.թ. դոցենտ
  5. Տատյանա Ղևոնդի Հովհաննիսյան – ավագ դասախոս
  6. Նունե Նիկոլայի Գրիգորյան – դասախոս
  7. Ելենա Աշոտի Բայտալյան - դասախոս
  8. Ռուզաննա Գրիգորի Մինասյան – դասախոս
  9. Գայանե Սեյրանի Միրզոյան - դասախոս
  10. Ռուզաննա Լազրի Գիշյան - դասախոս
  11. Նարեկ Վանիկի Ալեքսանյան – դասախոս
  12. Կոնստանտին Միքայելի Ամիրաքյան – դասախոս
  13. Սյուզաննա Արմենի Համբարձումյան – դասախոս
  14. Կարինե Արշալույսի Ասատրյան - դասախոս


ԲՊՀ Հանրային հաղորդակցության և լրագրության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար

Լիլիկ Զորիկի Ստեփանյան - բ.գ.թ., դոցենտ