ԷՐԱԶՄՈՒՍ + ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարան
Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) և Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարանի գերմանագիտության ինստիտուտի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ-ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի գերմաներեն ուսումնասիրող ուսանողների համար՝ 2020-2021 ուս. տարվա առաջին կիսամյակի ընթացքում:
Դյուսելդորֆի համալսարանը առաջարկում է հետևյալ կրթական ծրագիրը՝
- Գերմաներեն լեզվաբանություն/բանասիրություն
Ծրագրին դիմել ցանկացող ուսանողը պետք է ունենա առնվազն B1+ մակարդակի գերմաներենի իմացություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու և դրանց համար պատասխանատվություն կրելու գիտակցություն: Դիմորդը պետք է կարողանա Դյուսելդորֆի համալսարանի կայքից ինքնուրույն գտնել իրեն անհրաժեշտ դասընթացները՝ հաշվի առնելով այդ առարկաների կրեդիտների մեր համալսարան փոխադրելիության հանգամանքը, ինքնուրույն առցանց դիմել՝ համալսարան ընդունվելու համար:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել ԲՊՀ-ի Արտաքին կապերի և միջազգային համագործակցության կայքէջում:
Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ-ի Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունում՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2020թ. ապրիլի 5-ը:
Ծրագրի հետ կապված հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ`այստեղ:
Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարանի կողմից առաջարկվող ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերը ընդունվում են գերմաներեն և հայերեն տարբերակով:
1. Անձնագրի պատճեն,
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. Մոտիվացիոն նամակ,
4. Լեզվի իմացության վկայական կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
6. Տեղեկանք բուհում ուսանելու մասին (հայերեն)
7. Գնահատականները/ՄՈԳ:
Հավելյալ տեղեկատվություններ ստանալու համար կարող եք դիմել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն ՝ I մասնաշենք, 405 կամ 410 սենյակներ, հեռախոս՝ +374 11 300111 (ներքին 220, 219), էլ. հասցե՝ intrel@brusov.am, intrelbrusov@gmail.com: