Համալսարանական շարունակական կրթություն
ՀՇԿ բաժնի նկարագրությունն ու տեսլականը
Համալսարանական շարունակական կրթության բաժնի նպատակն է կազմակերպել և համակարգել համալսարանական շարունակական կրթության գործընթացները․ տալ հնարավորություն խորացնելու գիտելիքները, ձեռք բերելու նոր հմտություններ, քայլելու ժամանակի մասնագիտական պահանջներին համընթաց, համապատասխանելու աշխատաշուկայի պահանջներին։
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Համալսարանական շարունակական կրթության բաժնի տեսլականն է՝
- ապահովել ամբողջ կյանքի ընթացքում կրթվելու հնարավորությունը,
- ամրապնդել մասնագիտական զարգացումը վերապատրաստումների միջոցով,
- կրթությունը դարձնել հասանելի բոլորի համար,
- կապ լինել համալսարանի և կրթությունը շարունակել ցանկացող անհատի միջև։
Առաջարկվող հիմնական դասընթացները
• Լեզուների դասավանդում (A1-C2 մակարդակներ)
- հայերեն (հայախոսների և օտարների համար)
- անգլերեն
- ֆրանսերեն
- գերմաներեն
- իտալերեն
- իսպաներեն
- հունարեն
- ռումիներեն
- ռուսերեն
- բուլղարերեն
- լեհերեն
- արաբերեն
- պարսկերեն
- կորեերեն
- չինարեն
- ճապոներեն
- վրացերեն
- եբրայերեն
- ադրբեջաներեն
- թուրքերեն
• Գործնական հայերենի, անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի և այլ լեզուների դասընթացներ
• Լեզուների հավաստագրային քննությունների նախապատրաստում
- TOEFL
- IELTS
- DELF
- DALF
- TCF
- TEF
- TestDaF
- OSD
- telc Deutsch
- CELI
- ТРКИ
- ТРКИ-1
- ЕГЭ
- РКИ
- SAMFA
• Այլ ուղղություններով հատուկ դասընթացներ
• Ուսուցիչների վերապատրաստումներ
• Գրադարանավարների վերապատրաստումներ
• Լեզվի քննությունների անցկացում:
Դասընթացների և վերապատրաստումների ձևաչափը
- Անհատական և խմբային դասեր,
- Ցերեկային և երեկոյան դասեր,
- Հեռավար դասեր։
ՀԱՅՏ
ԳՆԱՑՈՒՑԱԿ
Աշխատակազմը՝
ՀՇԿ բաժնի պետ` Նարե Վարդանյան
ՀՇԿ բաժնի մասնագետ` Մարիամ Հովհաննիսյան
Հեռ.՝ +374 10 522020 (2-69)
Էլ. փոստ՝ hshk@bryusov.am