Հոգաբարձուների խորհուրդ
Հոգաբարձուների խորհրդի մասին
- ԲՊՀ-ի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ԲՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: ԲՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 20 է:
- ԲՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ԲՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումները: ԲՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներն ընտրվում են ԲՊՀ-ի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
- Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:
- Հոգաբարձուների խորհուրդն ունի նախագահ և քարտուղար:
- Ըստ անհրաժեշտության` հոգաբարձուների խորհուրդը ձևավորում է ժամանակավոր հանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր, որոնք ուսումնասիրում են առաջադրված հարցերը, պատրաստում նախագծեր և դրանք ներկայացնում խորհրդին:
- Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվելուց հետո իր կազմից ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող կամ սովորող: Խորհրդի քարտուղարի թեկնածությունն առաջադրվում է ԲՊՀ-ի կողմից և հաստատվում խորհրդի կողմից՝ ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ:
Հոգաբարձուների խորհրդի իրավասությունն է՝
- իր աշխատակարգի հաստատումը,
- ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության հայտարարումը, կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,
- ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը,
- ԲՊՀ-ի գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերի հաստատումը,
- հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) այլ ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,
- ԲՊՀ-ի կառուցվածքի հաստատումը,
- ԲՊՀ-ի հաստիքացուցակի հաստատումը,
- ԲՊՀ-ի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու ԲՊՀ գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը,
- տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը,
- ԲՊՀ-ի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրության հաստատումը,
- Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,
- ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը,
- իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը,
- ԲՊՀ-ի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը,
- ԲՊՀ-ի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը,
- ԲՊՀ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը,
- ԲՊՀ-ի գույքի տնօրինման կարգի հաստատումը,
- տասը միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի հաստատումը,
- օրենքով, հոգաբարձուների խորհրդի աշխատակարգով նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
Հոգաբարձուների խորհրդի իրավասությանը պատկանող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի։
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: