Nemra-ի ելույթը՝ ի աջակցություն բրյուսովցիների

Nemra խումբը ելույթով հանդես եկավ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի բակում՝ ի աջակցություն բուհի ուսանողների։ 

Nemra խմբի անդամներն ընդգծել էին՝ մեր օրերում հազվադեպ երևույթ է, որ ուսանողները պայքարում են հանուն իրենց կրթության իրավունքի։

Հիշեցնենք, որ բրյուսովիցները դեմ են, որ Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանը միավորվի Մանկավարժական համալսարանի հետ։ Ուսանողները, դասախոսները բողոքի ակցիաներ են իրականացրել՝ արտահայտելով իրենց դժգոհությունը, որոշմանը դեմ լինելը։